Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնը երկրորդ տարին անընդմեջ հայտարարում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կրթաթոշակի մրցույթ:
Կրթաթոշակը տրամադրվում է 10 ամիս (երկու կիսամյակ)` 2018թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2019թ. հունիսի 30-ը: Մրցույթին կարող են մասնակցել մագիստրատուրայի ուսանողներ, ովքեր ընտրվելու դեպքում հնարավորություն կունենան ուսում ստանալու Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում` խորացնելով իրենց գիտելիքները հայագիտության ոլորտում: Երկու կիսամյակի ընթացքում ուսանողները կծանոթանան ժամանակակից հայոց պատմությանը, մշակույթին եւ ինքնությանը` 18-րդ դարից մինչև մեր օրերը (մեծ ուշադրություն դարձնելով Արևմտյան Հայաստանի մշակույթին և գրականությանը): Ուշադրության կենտրոնում է լինելու նաև Արևելյան Եվրոպայի հայ համայնքների պատմությունը, կառուցվածքը եւ ինքնությունը:
Կրթաթոշակն ապահովում է`
- հայագիտություն մասնագիտության 2 կիսամյակի ուսման վարձը (ուսումը` անգլերեն),
-ազատ մուտք Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի գրադարան,
- 10 ամսվա ընթացքում ուսանողների հանրակացարանի վարձավճարը,
- ուսանողների կենսապահովման ծախսերը,
-Ընդհանուր առմամբ, 10 ամսվա համար` 5,000 եվրո:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել armenian.studies@btk.ppke.hu էլ-հասցեին` մինչև 2018թ. հուլիսի 20-ը:
«Գալուստ Գյուլբենկյան» կրթաթոշակի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով. https://ppke.hu/en/news/latest-news/scholarship-announcement