«Llibertat.cat» ԿԱՏԱԼՈՆԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ` ԱրՊՀ-ՈՒՄ

23.08

2018

Llibertat1  Llibertat2

Llibertat3  Llibertat4

Այս օրերին Արցախում են կատալոնական «Llibertat.cat» առցանց լրատվական հարթակի լրագրողներ Ֆիլիպե Ռոմոն և Խավի Վիլանովան: Այցի նպատակն է ծանոթանալ Արցախի առօրյային, լուսաբանել այն, հարցազրույցներ ունենալ բնակիչների, մասնավորապես` երիտասարդության հետ:

Օգոստոսի 22-ին լրագրողներ Ֆիլիպե Ռոմոն և Խավի Վիլանովան այցելել են ԱրՊՀ և հանդիպել ռեկտոր Մանուշ Մինասյանի հետ: Հանդիպման ընթացքում լրագրողները հետաքրքրվել են համալսարանի ստեղծման ու զարգացման պատմությամբ, ուսանողական առօրյայով, կրթական գործընթացով, և թե ինչ ազդեցություն ունի հակամարտությունը կրթական համակարգի վրա: Ռեկտորը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը:
Նշենք, որ «Llibertat.cat» առցանց լրատվական հարթակը ստեղծվել է 1997 թ. մի շարք զինվորականների կողմից, ովքեր կրում էին ձախ` Կատալոնիայի անկախության կողմ գաղափարներ: «Llibertat.cat»-ը հիմնականում անդրադառնում է Կատալոնիայի սոցիալ-քաղաքական հարցերին, միջազգային հակամարտություններին և դրանց կարգավորման թեմաներին: