ԱՐՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

24.08

2018

There are no translations available.

GIT01  GIT02

ԱրՊՀ կենսաբանության ամբիոնի դասախոսներ Քրիստինե Բաղրյանը, Զոյա Պետրոսյանը և բնագիտական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ օգոստոսի 5-ից 9-ը մասնակցել են ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված գիտաժողովին:

Կենսաֆիզիկայի, կենսատեխնոլոգիայի և միջավայրի առողջապահական անվտանգության հարցերին նվիրված գիտաժողովին ԱրՊՀ դասախոսական կազմի ներկայացուցիչները հանդես են եկել զեկուցումներով, ուսանողները՝ մասնակցել դասախոսությունների, քննարկումների և ցուցադրությունների:

Մասնակից ուսանողները նմանատիպ միջոցառումները կարևորում են փոխադարձ շփումների, նոր գիտելիքների ձեռքբերման, իսկ դասախոսները՝ փորձի փոխանակման, ոլորտի արդի խնդիրների և մարտահրավերների շուրջ քննարկումների տեսանկյունից:

«Գիտաժողովի օրերը հագեցած էին գիտական նորույթներով, և կցանկանայի հնարավորության դեպքում այդպիսի միջոցառումներին մասնակցելու հնարավորություն ունենային նաև մյուս դասախոսներն ու գիտական ներուժ ունեցող ուսանողները»,- գիտաժողովի մասին իր տպավորություններն է կիսել Զ. Պետրոսյանը:

ՀՀ ԿԳՆ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի կողմից մշակված «Կենսաֆիզիկա, կենսատեխնոլոգիա և միջավայրի առողջապահական անվտանգություն մասնագիտություններով հետբուհական միջտարածաշրջանային ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈՒՆԻԹՎԻՆ ցանց»-ի ծրագիրը ղեկավարվել է հայաստանյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բժշկակենսաբանական ամբիոնի կողմից: Ամբիոնի վարիչն է Սիներիկ Հայրապետյանը: Գիտաժողովը կազմակերպվել է Եվրոպական կենսաֆիզիկայի միավորման և ցանցում ներառված մասնակից համալսարանների հետ համատեղ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՀՀ ԿԳՆ և ՀՀ ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հովանու ներքո։ Գիտաժողովին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակի պատվիրակ Ահմեդ Ֆահմին, ցանցում ներառված համալսարանների ղեկավար աշխատակիցներ, հրավիրված առաջատար գիտնականներ, օտարերկրյա և հայ ուսանողներ։