ԿԱՅԱՑԵԼ Է ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

03.09

2018

git.03.1  git.03.2

git.03.3  git.03.4

Սեպտեմբերի 3-ին կայացել է ԱրՊՀ գիտական խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերն էին կանոնակարգային մի շարք փոփոխություններ, թափուր պաշտոնների ընտրություններ, հաշվետվություններ:

Նիստի առաջին երեք հարցերը, որոնք կանոնակարգային փոփոխություններ էին ենթադրում, ներկայացրեց ռեկտորի պաշտոնակատար Մ. Մինասյանը: Գիտխորհուրդը լսել է և հաստատել ներքին կարգապահական կանոններում, բակալավրի կրթական ծրագրով կրթական պայմանագրի նմուշում և վարձավճարների գանձման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները:

Ուսումնական գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը խորհրդի անդամների հաստատմանն է ներկայացրել մի քանի մասնագիտությունների առկա ուսուցման համակարգի ուսումնական տարվա պլաններում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը զեկուցել է 2018 թ. ամառային միջոցառումներին ԱրՊՀ ուսանողների մասնակցության մասին:

Գիտխորհրդում հաստատվել է կենսաբանության ամբիոնի կողմից ներկայացված գիտական ծրագիր: Պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար կազմակերպվել է փակ-գաղտնի քվեարկություն, որի արդյունքում դոցենտի կոչում է շնորհվել ԱրՊՀ հինգ գիտաշխատողի: