«ԵՍ ՀԻԱՑԱԾ ԵՄ ԱՐՑԱԽՈՎ ԵՎ ՆՐԱ ԺՈՂՈՎՐԴՈՎ». ՄԱՅՔԼ ԹՈՄԱՍ ՌՈՋԵՐ

04.09

2018

roj2   roj1

roj3 roj4

Սեպտեմբերի 4-ին ԱրՊՀ է այցելել Սիդնեյի համալսարանի ասպիրանտ Մայքլ Թոմաս Ռոջերը և հանդես եկել դասախոսությամբ:

«Ես հիացած եմ Արցախով, նրա ժողովրդի հյուրասիրությամբ, մշակույթով»,-ասել է Մայքլ Թոմաս Ռոջերը, ով բանասիրական ֆակուլտետի օտար լեզուներ և թարգմանչական գործ մասնագիտություններում այսօր երկրագիտություն առարկայի շրջանակում հանդես է եկել դասախոսությամբ, որը վերաբերում էր Ավստրալիայի պատմությանը: Մասնագիտությամբ պատմաբան բանախոսը նաև նշել է, որ ուսումնասիրում է Արցախի պատմությունը և հոդվածներ ունի հրատարակած Արցախի մասին:

Վերջում նա պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին: