Արցախի պետական համալսարան

Այսօր ռուսական մշակույթի բարեկամների կենտրոնում նշեցին ռուս նշանավոր գրող` Մ.Դոստոևսկու հոբելյանը:

Ռուս բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները կազմակերպեցին «Հանցանք և Պատիժ» վեպի հերոս Ռադիոն Ռասկոլնիկովի գրական դատավարությունը: Եվ մեղադրողի, և փաստաբանի, և վեպի հերոսների դերերը կատարեցին ռուս բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները: Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Նունե Վազգենովնան միաժամանակ և դատավոր էր, և ինքը` Դոստոևսկին: Ուսանողները ցույց տվեցին բովանդակության լավ իմացություն և դերասանական լավ վարպետություն: