Արցախի պետական համալսարան

irazekum1  irazekum4

ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի կենտրոնը, լրատվության և ՀԿ բաժինը ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի գլխավորությամբ ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով սեպտեմբերի 7-ին մեկնարկել են առաջին կուրսեցիներին անհրաժեշտ տեղեկատվությամբ իրազեկելու աշխատանքները:

Հանդիպելով առաջին կուրսեցիների հետ՝ ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը նախ շնորհավորել է մայր բուհ ընդունվելու կապակցությամբ, բարեմաղթել ուսման հետ կապված երազանքների և ցանկությունների իրականացում:

«Դուք ձեր ուսերին եք վերցրել Արցախի մայր բուհի ավանդույթները կրելու և շարունակելու պարտավորությունը, ուստի պետք է անշեղ ընթանաք յուրաքանչյուրդ ձեր ոլորտում լավագույնը լինելու ճանապարհով»,- ասել է Վ. Յարամիշյանը:

Ապա պրոռեկտորը հանդես է եկել բուհի հիմնադրման և կայացման մասին պատմական ակնարկով, ներկայացրել ուսանողների հետ անմիջականորեն առնչվող ստորաբաժանումների աշխատանքն ու համագործակցելու ուղիները: Վ. Յարամիշյանը խորհուրդ է տվել սերտորեն համագործակցել կուրսղեկների և ուսանողական ինքնավար կառույցների հետ, տեղեկանալ սեփական իրավունքներին և պարտականություններին, ծանոթանալ համալսարանում գործող առանցքային կարգերին: