ԲԱՆԻՄԱՑ, ԿԻՐԹ, ԲԱՐՁՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ

17.09

2018

Diana1 Diana2

Ուսանողությունը հասարակության այն կորիզն է, որ հնարավորություն ունի երկրի կառուցման համար կարևոր հիմքեր դնելու: Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ, բարձր արժեհամակարգ ունեցող ուսանողներն են մեր երկրի ապագան: Այսօրվա ուսանողը ավելի հստակ է պատկերացնում իր տեղը հասարակության մեջ և ավելի ներգրավված է ինչպես գիտական, այնպես էլ հասարակական աշխատանքներում: Մեր զրուցակիցը այսօր Դիանա Խաչատրյանն է. մարդ, ով քայլում է ժամանակին համընթաց և երբեք հետ չի նայում: Դիանան սովորում է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 4-րդ կուրսում:

 

Նա ընդամենը 20 տարեկան է, բայց կարողանում է համատեղել և՛ ուսանողի, և՛ կնոջ, և՛ արդեն 2-րդ տարին է՝ ուսանողական խորհրդի նախագահի պարտականությունները:

-Դիանա, ո՞րն է ուսխորհրդի դերը: Ի՞նչ առաքելություն է այն կատարում:

-Ուսանողական խորհրդի հիմնական նպատակը ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանությունն է, որը եղել և մնում է առաջնային: Բացի դրանից, զգալի աշխատանքներ են կատարվում ուսանողների ուսումնագիտական գործունեությունն ու ակտիվ ստեղծագործական կյանքը բովանդակալից դարձնելու նպատակով:

-Ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում ուսանողական կյանքը ավելի հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար:

-Մենք միշտ կազմակերպում ենք տարաբնույթ միջոցառումներ, ինչպես, օրինակ, պարային ֆլեշմոբեր, էքսկուրսիաներ, արշավներ, շաբաթօրյակներ,ինչպես նաև հանրօգուտ աշխատանքներ: Տոն օրերից բացի, մենք նաև այլ մարզամշակութային, ուսումնական և ժամանցային միջոցառումներ ենք կազմակերպում, օրինակ՝ ինտելեկտուալ խաղեր, որոնց մասնակցում են մեծ թվով ուսանողներ: Պետք է նշեմ, որ մեր կարևոր միջոցառումներից մեկը պարբերական հանդիպումներն ու քննարկումներն են ԱրՊՀ ղեկավարության հետ, որոնց ընթացքում բազմաթիվ ուսանողական հարցեր իրենց լուծումներն են ստանում: Ուսումնական տարվա սկզբին կազմակերպում ենք նաև առաջին կուրսեցիների երդման արարողություն, որից հետո ծանոթության երեկո, որի նպատակն է ավագ կուրսեցիների փորձն ու գիտելիքները փոխանցել առաջին կուրսեցիներին:

ախորդ ուստարվա ընթացքում կազմակերպած միջոցառումներից որո՞նք կառանձնացնեիր:

-Անցած տարում իրագործվեց «Ուսանող-աշակերտ-զինվոր. միասնության ուժը» ծրագիրը, որին մասնակցություն ունեցան 250 ուսանող, ԱՀ բոլոր շրջաներից աշակերտներ ու մեծ թվով զինվորներ: 2018 թ.-ը նշանավորվեց նաև Արցախյան շարժման 30-ամյակով, որին նվիրված հանրապետությունում, այդ թվում նաև մայր բուհում, կազմակերպվեցին բազմաթիվ միջոցառումներ: Նախ՝ փետրվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքը, որը սկսվեց ԱրՊՀ-ից, որի կազմակերպչական հարցերում մեծ ներդրում ունեցավ ուսանողական խորհուրդը: Տարվա ուշագրավ ծրագրերից է նաև Արցախյան շարժմանը նվիրված համահայկական ուսանողական ֆորումը, որին մասնակցեցին հայաստանյան առաջատար բուհերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսանողներ Արցախի տարբեր բուհերից:

-Հետաքրքիր է, իսկ սոցիալապես անապահով ուսանողների խնդիրները որքանո՞վ են գտնվում ուսխորհրդի ուշադրության առանցքում:

ենք միշտ ձեռնարկում ենք հնարավոր քայլեր՝ այդ խնդիրները լուծելու համար և կարող եմ նշել, որ ուսման վարձավճարների զեղչման տեսքով նյութական օգնություն են ստացել թվով 6 ուսանող, ընթացքի մեջ է նաև հանրակացարանը էլեկտրական սալօջախներով և համացանցով ապահովելու հարցը:

-Կատարած աշխատանքներից ո՞րն է քեզ մոտ ավելի շատ տպավորվել:

-Կդժվարանամ պատասխանել, որովհետև բոլոր միջոցառումները կազմակերպելիս էլ մեր ողջ ուժն ու եռանդն ենք գործադրել, բայց կարող եմ ասել, որ կանանց միամսյակի առթիվ ուսանողների ուժերով և համալսարանի ֆինանսավորմամբ մոտ 600 ծաղկեփունջ ենք պատրաստել և նվիրել համալսարանի կանանց ու աղջիկներին: Դա ինձ համար ամենագեղեցիկն էր ու տպավորիչը:

ւսանողական խորհուրդն ի՞նչ կազմակերպությունների հետ է համագործակցում:

ւսանողական խորհուրդը համագործակցում է մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, Արցախում գործող հասարակական կազմակերպությունների և տարբեր բուհերի ինքնավար կառույցների հետ, ինչն իր դրական նպաստն է բերում մեր գործունեությանը:

Հարցազրույցը՝ Անգելինա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ, լրագր. 4-րդ կուրս

Обновлено 17.09.2018 10:54
 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ