««Կյանք ու կռիվ» ֆիլմը ներկայացնելիս խոստացել էի, որ հաջորդ անգամ Արցախում հանդես կգամ մի այնպիսի ֆիլմով, որը նախորդի նման լացելու առիթ չի ստեղծի». Մհեր Մկրտչյան

21.09

2018

Lyudvig1 received 1396341533834110

 

Սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» կատակերգական նոր ֆիլմի առաջնախաղը, որին ներկա էին նաև ԱրՊՀ լրագրության բաժնի ուսանողներ։ Ֆիլմի դերասաններն են՝ Անի Ղազարյանը, Սամվել Թոփալյանը, Արծրուն Չոբանյանը, Ժան Նշանյանը և այլոք։ Հիմքում Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթն է:

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանն ասել է, որ ֆիլմում միախառնված են մի քանի ժանրեր՝ կատակերգություն, դրամա, ռոմանտիկ կոմեդիա, ինչպես նաև ևհուզիչ, ևծիծաղաշարժ տեսարաններ։ Ինչ վերաբերում է ֆիլմի անվան ընտրությանը, ռեժիսորի խոսքով, այն կապված չէ Լյուդվիգ անվամբ որևէ մեկի հետ, այն պարզապես ոզնու անունն է, որը մեծ դեր է կատարում գլխավոր հերոս Արթուրի կյանքում: Արթուրը հաջողակ ու խելացի փաստաբան է, ում հաջողվում է շահել մի շատ ազդեցիկ մարդու դեմ դատական գործում: Ազդեցիկ պաշտոնյան որոշում է վրեժ լուծել նրանից ու կենդանի թաղել նրան: Նա դա անում է անտառում, սակայն Կարեն անունով մի տղա մոտակայքում իր Լյուդվիգ անունով ոզնուն է թաղելիս լինում, տեսնում է Արթուրին, փրկում, ու նրանք ընկերանում են:

 

««Կյանք ու կռիվ» ֆիլմը ներկայացնելիս խոստացել էի, որ հաջորդ անգամ Արցախում հանդես կգամ մի այնպիսի ֆիլմով, որը նախորդի նման լացելու առիթ չի ստեղծի։ Այժմ, կատարելով իմ խոստումը, Արցախի ժողովրդին կներկայացնեմ մի ֆիլմ, որը հաստատ կհուզի նրանց»,-նշել է Մհեր Մկրտչյանը և հավելել, որ ֆիլմը կյանքի, մարդու բնավորությունների, մարդկային նուրբ հարաբերությունների մասին էՆշենք, որ ֆիլմի նկարահանումները սկսվել էին դեռ 2017 թվականի հոկտեմբերին։

 

Աննա Պետրոսյան

 

Լրագրություն, 3-րդ կուրս

 

Обновлено 21.09.2018 12:56