Արցախի պետական համալսարան

IMG 3565  IMG 3555

IMG 3546  IMG 3554

Սեպտեմբերի 21-ը տոն է հայ ժողովրդի համար, իսկ ՄԱԿ-ի օրացույցում այն նշված է նաև որպես «Խաղաղության միջազգային օր»: ՀՀ անկախության տոնի և խաղաղության միջազգային օրվա առթիվ բնագիտական ֆակուլտետում օրը նշանավորվեց միջոցառմամբ:

Ֆակուլտետի դեկան Վ. Միրզոյանը, շնորհավորելով բոլորին տոնի առթիվ, առաջին կուրսեցիներին հանձնեց ուսանողական տոմսեր և ստուգման գրքույկներ՝ մաղթելով բարձր առաջադիմություն, հետաքրքիր և արդյունավետ ուսանողական կյանք:

Միջոցառումը շարունակվեց ինտելեկտուալ խաղով, որը կազմակերպվել է աշխարհագրության, կենսաբանության և մաթեմատիկայի 1-ին կուրսերի կուրսղեկ Ռ. Թովմասյանի նախաձեռնությամբ: Երեք խաղափուլից բաղկացած թեժ պայքարում հաղթեց «Բարձունք» (ՏՏ-1) թիմը, որը պարգևատրվեց պատվոգրով և հուշանվերներով:

Միջոցառումը ոչ ֆորմալ ձևաչափով ուսանողներին գիտելիքներ տալուց, հայրենագիտական յուրահատուկ դաս լինելուց բացի, նպատակ ուներ նաև առաջին կուրսեցիներին ֆակուլտետի կոլեկտիվին ինտեգրելու: Ուսանողները գոհունակություն հայտնեցին՝ ընդգծելով իրենց պատրաստակամությունը՝ նման միջոցառումներին ոչ միայն մասնակցելու, այլև ինքնուրույն կազմակերպելու գործում՝ կարևորելով դրանց նշանակությունը: