ԱՐՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է 3 ՀԱՅՏ

24.09

2018

 35492727 637193803283769 6819676405484224512 n

Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 21-ին ավարտվել է ռեկտորի թափուր տեղի համար մրցույթում հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը: Արցախի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի  մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել՝

 1. Արտեմ Նիկոլայի Աբրահամյանը.

Գիտական աստիճանը՝ քիմիական գիտությունների թեկնածու

Գիտական կոչումը՝ ԱրՊՀ պրոֆեսոր

Պաշտոնը՝  ԱրՊՀ քիմիայի ամբիոնի վարիչ

Առաջադրման ձևը՝ ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի կողմից

 

2. Կամո Իվանի Աթայանը

Գիտական աստիճանը՝ մանկավարժական գիտությունների դոկտոր

Գիտական կոչումը՝ ՀՀ Հայ-ռուսական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի պրոֆեսոր

Առաջադրման ձևը՝ ինքնառաջադրում

 

3. Արմեն Յուրիկի Սարգսյանը

Գիտական աստիճանը՝ բանասիրական գիտությունների թեկնածու

Գիտական կոչումը՝ ՀՀ ԲՈԿ դոցենտ

Պաշտոնը՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար

Առաջադրման ձևը՝ ինքնառաջադրում

Տեղեկությունը՝ ըստ ԱրՊՀ խորհրդի նախագահ Գ.Ի. Մարտիրոսյանի: