Արցախի պետական համալսարան

IMG 4016  IMG 4024

ԱրՊՀ-ում ուսանողների հետ տարվող աշխատանքներում մեծապես կարևորվում է նաև կուրսղեկի աշխատանքի դերակատարությունը: Ուսումնական,մասնագիտական, գաղափարական-հայրենասիրական, հոգևոր բարոյական,գեղագիտական,առողջ կենսակերպի, բնապահպանական, մտահորիզոնի և աշխարհայացքի ընդլայնման, ազգային ինքնագիտակցության ձևավորման ուղղություններով կատարվող աշխատանքներն առաջին հերթին գնահատվում են ուսանողության կողմից:

Օրերս ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի ուսանողներս, մեր կուրսղեկ Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ, այցելեցինք Արցախի զոհված ազատամարտիկների հուշաթանգարան։Այցը անչափ խորհրդանշական էր մեզ համար, քանի որ մեր ներկա օրվա համար մենք պարտական ենք հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած անմահներին։ Ցուցասրահներում լուսանկարներից նայող նրանց հայացքները կարծես հորդորում էին մեզ լինել նրանց արժանի հետնորդները,կյանքի քառուղիներով քայլել հաստատ և գնահատել այն ամենը, ինչ իրենց արյան գնով հասել է մեզ՝ նոր սերնդիս։ Այցի ընթացքում հնչած ելույթներն ուսանողների համար դասի նշանակություն ունեին: Նման միջոցառումները նպաստում են կրթադաստիարակչական գործընթացին:

Լուսինե Օհանջանյան, ՀԼԳ 1-ին կուրս: