Օ.Մանդելշտամի 120-ամյակին նվիրված երեկո

09.12

2011

      2011թ. դեկտեմբերի 9-ին կազմակեպվեց երեկո` նվիրված բանաստեղծ Օ.Մանդելշտամին:

Ուսանողները փորձեցին վերականգնել այն մթնոլորտը, որում սիրել է մնալ և աշխատել բանաստեղծը: Երեկոն բացեց ռուս. բանասիրական ամբիոնի դասախոս Ն.Մարկարյանը: Նա նշեց, որ մենք հասկանում ենք, որ մեղավոր չենք այն իրադարձությունների համար, որոնք վաղուց են տեղի ունեցել և հուսով ենք, որ դրանք չեն կրկնվի մեր օրերում: Երեկոյի ընթացքում կարդում էին Օ.Մանդելշտամի բանաստեղծությունները, երգում էին: Առանձին ուշադրություն են դարձրել Օ. Մանդելշտամի այն բանաստեղծություններին, որոնք նվիրված են Հայաստանին: Մանրամասն պատմում էին Օ.Մանդելշտամի Շուշիից ստացած նրա տպավորությունների մասին: Ռուս. բանասիրական ամբիոնի վարիչ Ն.Առաքելյանը եւ  ֆակուլտետի դեկան Է.Հայրապետյանը շնորհակալություն հայտնեցին ուսանողներին եւ մաղթեցին հետագա բեղմնավոր ուսանողական կյանք:

001_

001_copyuntitled_copy