ԱրՊՀ ՌԵԿՏՈՐ Է ԸՆՏՐՎԵԼ Բ. Գ. Թ., ՀՀ ԲՈԿ ԴՈՑԵՆՏ ԱՐՄԵՆ ՅՈՒՐԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ

04.10

2018

43063201 725813787755103 1607572444615278592 n 43239821 725813907755091 357800544175128576 o 

43193430 725813811088434 885756598717251584 o    43128597 725813964421752 2973977995909267456 o

Հոկտեմբերի 4-ին գումարվել է ԱրՊՀ խորհրդի նիստ, որի ընթացքում  խորհրդի կազմի ձայների մեծամասնությամբ ռեկտորի պաշտոնում ընտրվել է բ.գ.թ., ՀՀ ԲՈԿ դոցենտ Արմեն Յուրիկի Սարգսյանը:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը հայտարարել էր բաց մրցույթ՝ «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Արտեմ Նիկոլայի Աբրահամյանը, Կամո Իվանի Աթայանը և Արմեն Յուրիկի Սարգսյանը: Այսօր դռնփակ կայացած ԱրՊՀ խորհրդի նիստի ընթացքում փակ-գաղտնի քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ ռեկտորի պաշտոնում ընտրվել է Արմեն Յուրիկի Սարգսյանը:
«Բոլոր առաջադրված թեկնածուները ներկայացրել են իրենց ծրագրերը: Գնահատելով ծրագրերը, ներկայացված հարցերի պատասխանները և համալսարանի զարգացման թեկնածուների տեսլականը` խորհրդի քվեարկության արդյունքներով ռեկտոր ընտրվեց Արմեն Յուրիկի Սարգսյանը: Համոզված եմ, որ Արմեն Սարգսյանին կհաջողվի իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք նախատեսել է, և որոնք հավանության են արժանացել խորհրդի կողմից: Հավաստիացնում եմ, որ ԱՀ կառավարությունն աջակցելու է ԱրՊՀ-ի բարեփոխումներին ամբողջությամբ և դրանով իսկ ամրապնդելով ԱրՊՀ-ի` որպես մայր բուհի կարգավիճակի հետագա զարգացումը և բարգավաճումը»,-ասել է ԱրՊՀ խորհրդի նախագահ, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

43114730 725813897755092 3349593892629512192 oԽոսելով ներկայացրած ծրագրի մասին` Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ներկայացրել եմ իրատեսական ծրագիր, և ծրագրում չկա որևէ կետ, որը հնարավոր չլինի իրականացնել: Ներառել եմ 10 ուղղություն` սկսած ընդունելության կառավարումից մինչև հավատարմագրման գործընթաց: Կարևոր եմ համարում օպտիմալացնել ընդունելության տեղերը` այն համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին և Արցախի Հանրապետության տարբեր բնագավառների զարգացման մակարդակին: Շատ կարևոր եմ համարում նաև ուսանողների հետ տարվող աշխատանքները: Ուսանողը պետք է դիտվի որպես դասախոսի կրտսեր գործընկեր, իսկ ուսանողական խորհուրդը` ռեկտորատի և ռեկտորի անմիջական աջակից, որովհետև միայն համագործակցությամբ կարելի է հասնել հաջողությունների: ԱրՊՀ-ն պետք է զարգանա միմիայն համագործակցության շնորհիվ: Հատկապես վերջին տարիներին ԱրՊՀ-ում ստեղծվել է այն նորարարական հիմքը, որի վրա հենվելով` հնարավոր կլինի շարունակական զարգացումն ապահովել»: