Հոկտեմբերի 5-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանի և Հ-1, Հ-2, ՆՄՀ-4, Տ/Կ-4 կուրսերի մի խումբ ուսանողների, մագիստրանտների հետ համագործակցության շրջանակում կազմակերպեց ճանաչողական այցելություն ք. Շուշիի «Շող» ցերեկային համայնքահեն կենտրոն:
Կենտրոնի տնօրեն Դ. Դանիելյանը ծանոթացրեց երեխաների, ծնողների հետ տարվող աշխատանքներին, նրանց սոցիալ-հոգեբանական զարգացման և ադապտացիայի խնդիրներին: Դ. Դանիելյանը իր գոհունակությունը հայտնեց մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «Ֆիզկուլտուրա և սպորտ» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Սամվել Բեգլարյանից, ով կամավոր հիմունքներով անց է կացնում պարապմունքներ ֆիզկուլտուրայից՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում:
Նախատեսվում է ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի և «Շող» ցերեկային համայնքահեն կենտրոնի միջև շարունակական համագործակցություն, որի շրջանակներում հոգեբանական կենտրոնին կցված մագիստրանտները, ուսանողները կամավոր հիմունքներով աջակցություն ցույց կտան «Շող» ցերեկային համայնքահեն կենտրոնի հոգեբանամանկավարժական տարաբնույթ խնդիրներ ունեցող երեխաներին: