«Տարվա լավագույն ուսանող» մրցույթի նպատակն է բացահայտել այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր ուսումնական առաջադիմություն, գիտահետազոտական հակումներ և ակտիվություն՝ ստեղծագործական, սպորտի և հասարակական կյանքի բնագավառներում: Մրցույթն անց է կացվում՝ հիմք ընդունելով ներկայացված թեկնածուների ուսման առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական ակտիվությունը: Մրցույթի առաջին՝ ներբուհական փուլի հաղթող ուսանողը մասնակցելու է հանրապետական փուլին: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել պահանջվող նմուշի հայտ և մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը ՈւՀՏԱ և կարիերայի բաժին /վարչական մասնաշենք, 3-րդ հարկ/ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Քաղվածք ֆակուլտետի խորհրդի նիստի արձանագրությունից.
- Ստուգման գրքույկի պատճենը.
- Առաջադիմության թերթիկ /դեկանատ/.
- Բնութագիր՝ ստորագրված դեկանի և ֆակուլտետի ՈՒԽ նախագահի ստորագրությամբ` հասարակական ակտիվության գնահատմամբ.
- Տպագրված հոդվածների ցանկ` գիտքարտուղարի ստորագրությամբ.
- Տպագրված հոդվածների պատճենները.
- Գիտաժողովների, այդ թվում` միջազգային, զեկուցումների պատճենները.
- Հավաստագրեր, դիպլոմներ, տեղեկանքներ՝ ըստ հայեցողության:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի ուսուցման առկա համակարգի 3-րդ կամ 4-րդ կուրսի ուսանողները:Հարցերի դեպքում զանգահարել 047 94-91-50 հեռախոսահամարով: