Արցախի պետական համալսարան

39467217 1657251884383716 3925306680673304576 n

Վաչիկ Դադայանը սովորում է Արցախի պետական համալսարանում: Իրավագիտություն մասնագիտությամբ բակալավրիատը գերազանցությամբ ավարտելով՝ ընդունվել է նույն մասնագիտության մագիստրատուրան: Ստեղծագործել սկսել է մանկուց: Ապրիլյան պատերազմի օրերին նա, շատ ուսանողների նման, թողեց ուսումը և զենքը ձեռքին մեկնեց հայրենիքը պաշտպանելու: Այդ օրերի խոհերն ու զգացմունքները հետագայում ծնունդ տվեցին նրա «Խաղաղություն բերողը» գրքին, որը մեծ սիրով ընդունվեց Արցախի երիտասարդ ընթերցողների շրջանում և կարճ ժամակահատվածում ունեցավ համակիրների մեծ բանակ: Ներկայացնում ենք երիտասարդ ստեղծագործողի բանաստեղծություններից:

Դու ժպիտս անդարձ տարար,

Հիմա գիտե՞ս՝ էլ չեմ ժպտում:

Էլ չեմ ժպտում քեզ հիշելուց,

Քեզ հիշելուց էլ աչքերս արագ-արագ ես չեմ թարթում:

Դու ժպիտս անդարձ տարար

Եվ դրա տեղ դու թողեցիր դեմքիս մկան՝

Անպետք, անտեր, անօգնական:

Իսկ ո՞ւր տարար,

Ինչի՞դ էր պետք իմ ժպիտը առանց տիրոջ,

Առանց տիրոջ նա չի ժպտում,

Առանց տիրոջ այդ ժպիտը

Քո ժպիտին չի հանդիպում:

Դու ժպիտս անդարձ տարար,

Եվ թողեցիր ժպիտը քո դու իմ կողքին,

Բայց նա նույնպես առանց տիրոջ էլ չի ժպտում,

Տիրոջ դեմքին սոսնձվել է ընդմիշտ ուզում:

Խորհուրդ ունեմ՝

Արի՛ փոխվենք ժպիտներով,

Ես՝ քոնը քեզ, դու՝ իմը ինձ,

Փոխվենք գուցե նաև սիրո՞վ,

Ես՝ քոնը քեզ, դու՝ իմը ինձ:

*****

Այնպես մտար,

Որ դուռն անգամ ճռռալ չուզեց,

Դռան ձայնը անխոս լռեց:

Չէր խանգարի

Քո ձայներից և ոչ մեկին՝

Ոտնաձայնին կամ թոքերից արագ ելած

Տաքուկ շնչին:

Դու իմ դիմաց լուռ նստեցիր

Եվ նայեցիր քո աչքերից պայծառացած

Իմ աչքերին...

Ու փարվեցինք մենք մեկմեկու,

Առանց մի տառ անգամ իրար մենք ասելու:

Ժամեր տևեց

Մեր այդ անխոս զրուցելուն,

Մեր ոխերիմ,չար կարոտին կշտամբելուն:

Ու ես ձեռքս կամաց֊-կամաց առաջ տարա,

Որ շոշափեմ նուրբ դեմքը քո,

Որ մատներս ազատ լող տան

Քո փոթորկված ծով մազերում,

Բայց չքվեցիր,անէացար:

Այնպես կամաց դու հեռացար,

Որ դուռն անգամ ճռռալ չուզեց,

Դռան ձայնը անխոս լռեց:

*****

#ԵկԱրցախ

Էս ամըռնը տու մին ղաթավ

Եկ մեր Արցախ,ես քեզ մատաղ:

Սաղ ըշխարհքավ թա տու շոռ տաս,

Տիժեր թա ստի աշխարհք տըսնաս:

Մաքուր օդը,քաղցր թոթը,

Պա ժինգյալավ հացեն վըտը:

Էլ խոսում չում Գանձասարան,Ամարասան,

Տնջրիան կամ Շուշիան:

Թա ստըղ մըհըտ վընըտ կոխե,

Դյաստի մաչիտ սաղ կփոխե:

Էտ օրվանից տու կը տըռնաս

Մըէծ Արցախեն մին կուճիր մաս:

ՎԱՉԻԿ ԴԱԴԱՅԱՆ, Իրավագիտ. մագիստրատուրա, 1-ին կուրս