Արցախի պետական համալսարան

IMG 5621  IMG 5531  

Մայր բուհի գլխավոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքներն ընթանում են լայն թափով: Ըստ նախագծի` առաջին փուլում նախատեսվում է իրականացնել ձախակողմյան թևի ապամոնտաժման և վերակառուցման աշխատանքները:

Մասնաշենքի ձախակողմյան հատվածում շինարարական ակտիվ եռուզեռի և նախատեսվող այլ աշխատանքների մասին զրուցել ենք ԱրՊՀ վարչական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Առուշանյանի հետ: Նրա խոսքով, այս պահի դրությամբ իրականացվել են ձախակողմյան հատվածի ապամոնտաժման, ավարտին են մոտենում հիմնապատերի կառուցման աշխատանքները, իսկ  առաջիկայում, այսինքն՝ ձմռանը, նախատեսում են իրականացնել ներքին աշխատանքներ:IMG 5506

«Այս շրջանում մենք, ըստ համապատասխան գրությունների և անհրաժեշտության, իրականացնում ենք առաջին մասնաշենքի գույքի բաշխում հատկապես դրա կարիքն ունեցող դպրոցների միջև»,- ասում է Կ. Առուշանյանը:

ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը նշում է, որ, չնայած  շենքային պայմանների սղության ներկայիս պայմաններին, ուսումնական գործընթացը կազմակերպվում է արդյունավետ: Համալսարանն անցել է երկհերթ ռեժիմի, և հաջողվել է լսարանային ֆոնդն այնպես վերաբաշխել, որ ուսումնական գործընթացը չտուժի. «Լսարանային առկա ֆոնդի արդյունավետ օգտագործմամբ մենք կարողացել ենք անկորուստ կազմակերպել ուսումնական գործընթացը՝ ներգրավելով լսարաններ նաև հանրակացարանի առաջին հարկից»: