ԱՐՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

07.11

2018

IMG 7859     IMG 7889

IMG 7836  IMG 7904

Նոյեմբերի 7-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի մեծ խորհրդի նիստում լսել են 2017-2018 ուստարում ֆակուլտետում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը, որը ներկայացրել է դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանը: Նիստին ներկա էին նաև ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ:

Ֆակուլտետի դեկանը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված ուսումնամեթոդական, գիտահետազոտական և այլ առանցքային ուղղություններում արձանագրած շոշափելի հաջողությունները, հնչեցրել առկա խնդիրները, նախանշել անելիքները:

«Ֆակուլտետի  առաքելությունը և գիտական խնդիրը Արցախի պատմության, մշակույթի  ուսումնասիրությունն է,  ԱՀ չճանաչվածության պայմաններում  քաղաքական, իրավական  հիմնախնդիրների  լուծմանն ու Արցախյան հիմնահարցի կարգավորման հարցերին նպաստելը: Ֆակուլտետի կառավարումն իրականացվում է  դեկանի, ֆակուլտետի  խորհրդի, մեծ խորհրդի կողմից: Հաշվետու՝  2017-2018 ուսումնական տարում  ֆակուլտետի  խորհրդի  կողմից  հրավիրվել է 9  նիստ, որտեղ քննարկվել են  ընթացիկ  ուսումնագիտական հարցերը: Ֆակուլտետում զգալի աշխատանքներ են իրականացրել նաև   ուսանողական ինքնավար մարմինները»,-նշել է Արմինե Խաչատրյանը` ներկայացնելով նաև ֆակուլտետի դասախոսական և ուսանողական կազմերի կողմից իրականացված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները: Խոսելով առկա խնդիրների մասին` ֆակուլտետի պատասխանատուն նշել է, որ պատմության ամբիոնում հիմնական խնդիրը հայագիտական ուսումնասիրությունների խորացումն է: Զգալի աշխատանքներ են կատարվել արցախյան գյուղերի պատմության ուսումնասիրության ուղղությամբ, ինչպես նաև թուրք-ադրբեջանական պատմագիտության կեղծաբանումները երևան հանելու, դրանց գիտականորեն հակադարձելու ողղությամբ: Իրավունքի ամբիոնում հետազոտությունների հիմնական ուղղությունը ԱՀ դատական համակարգի, ոլորտում  առկա հիմնախնդիրների ուսումնասիրությունն է:

Դեկանը կարևորել է նաև ինքնուրույն,ավարտական աշխատանքների, թեզերի թեմաների ճիշտ և նպատակային ընտրությունը, որի ուսումնասիրությունը նպաստ կբերի հայագիտության ոլորտին: Ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները  ոլորտին առնչվող մի շարք հարցեր են ուղղել ԱրՊՀ ռեկտորին, որոնց շուրջ տրվել են սպառիչ պատասխաններ և պարզաբանումներ: