Արցախի պետական համալսարան

45630282 309966749592855 4770645047269916672 n

Բարության միջազգային օրն առիթ է` խոսելու մեր կողքին ապրող այնպիսի մարդկանց մասին, ովքեր բարությամբ են լցնում իրենց շրջապատը` գեղեցկացնելով կյանքն ու աշխարհը: Ադպիսի մի մարդու կերպար է բացահայտում լրագրություն 2-րդ կուրսի ուսանողուհի Նանե Հարությունյանը:

Մառախլապատ եղանակը ծանրացել է հոգուս վրա: Անտրամադիր մտնում եմ լսարան, որտեղ ծանոթ դեմքեր են ու սովորական պատկերներ: Նման պահերին զգում ենք համակուրսեցի Ալյոնայի կատակների ու սրախոսությունների կարիքը: Իսկ նա դեռ չէր եկել:

45466889 2389623861265140 6683274940017278976 nԵրբ դուռը բացվում է, ակամայից շրջվում եմ՝ հուսալով մուտքի մոտ տեսնել ընկերուհուս ժպտերես դեմքը: Ինչպես արևի շողն է ջերմություն բերում մեր սրտերին, այնպես էլ Ալյոնայի ժպիտն է տրամադրում մեզ դեպի լավը: Ոչ միայն իմ, այլև մյուս համակուրսեցիների դեմքերի արտահայտության փոփոխությունը նկատում է նաև նա և անմիջապես մտնում իր դերի մեջ: Անգամ սովորական բարևը նա համեմում է զվարճալի սրախոսությամբ: Համակուրսեցիներից ոչ ոք նրա ուշադրությունից չի վրիպում: Մինչև դասը սկսելը նա հասցնում է բոլորին ուրախ տրամադրությամբ համակել: Նա իր սև մազերով ու հմայիչ արտաքինով առանձնանում է բոլորից, բայց և միաժամանակ նման է բոլորին: Ալյոնան իր համակուրսեցիների ուշադրության կենտրոնում է ոչ միայն ուրախ կատակներով ու զվարճախոսությամբ, այլև իր ակտիվ կենսադիրքով, մարդամոտությամբ, յուրաքանչյուրի հետ լեզու գտնելու արտակարգ ընդունակությամբ: Թվում է, թե նա ի վիճակի է հարմարվել ցանկացած իրադրության և հաղթահարել ամեն մի դժվարություն: Անսահման են նրա խելամտությունն ու բարությունը: Մենք հաճախակի ենք ականատես լինում մեզնից յուրաքանչյուրին օգնելու նրա պատրաստակամությանը: Ալյոնան միաժամանակ հետաքրքիր զրուցակից է, ով պատրաստ է ոչ միայն կարծիքներ փոխանակելու, այլև դիմացինին համբերությամբ լսելու մինչև վերջ: Կարծում եմ` նրա հետ կարելի է քննարկել ցանկացած թեմա և ամեն մի քննարկումից հետո կատարել անհրաժեշտ հետևություններ: Իր ընկերական շրջապատում նա անվիճելի հեղինակություն է վայելում, և բոլորը ընդունում են նրա օգտակար խորհուրդները: «Առանց Ալյոնայի ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է հաղթահարել դժվարությունները. դժվարին պահին նա հրեշտակի պես հայտնվում է կողքիս և ելք ցույց տալիս»,- ասում է համակուրսեցի Ալինա Մովսիսյանը:

Ալյոնային ամեն օր նորովի եմ բացահայտում, ինչը, կարծում եմ, պայմանավորված է նրանով, որ մենք համատեղ քննարկելու ընդհանուր թեմաներ ունենք: Իհարկե, անթերի մարդ չի լինում, թերությունները յուրահատուկ են մարդկանց, սակայն դրանք, ինչպես Ալյոնայի պարագայում, խամրում են մարդկային բարձր որակների ու ընկերական ջերմ հարաբերությունների ազդեցությամբ: Համոզված ենք, որ մեր ընկերուհին հրաշալի և վստահելի անձնավորություն է, աշխատասիրության ու նպատակասլացության մարմնացում: Նրա մարդկային որակները դաստիարակել են ծնողները: Հայրը համոզված է, որ իր դուստրը կարդարացնի ծնողների հույսերը: «Աղջիկս պատասխանատվության զգացում ունի և միշտ ձգտում է հավատարիմ մնալ հայրական պատգամներին: Վստահ եմ, որ նա կունենա լավ ապագա, որովհետև նպատակասլաց է ու աշխատասեր»: Մայրն աղջկա մասին խոսելիս հիացմունքից լայն ժպտում է: «Ալյոնաս օգնության է հասնում, երբ դրա կարիքը կա: Նա գիտի ծնողներին հարգել և հանուն նրանց ջանքեր չխնայել»,- ասում է նա:  

Նանե Հարությունյան

Լրագրություն 2-րդ կուրս