ԱրՊՀ Իրավաբանական կլինիկան սույն թվականի նոյեմբերի 12-ից շարունակում է իրականացնել իր գործունեությունը և իրավաբանական օգնություն ցուցաբերել ԱՀ բնակիչներին:
Այս մասին տեղեկացանք ԱրՊՀ իրավաբան, իրավաբանական կլինիկայի աշխատանքները համակարգող Հովհաննես Աբրահամյանից: Նրա խոսքով` կլինիկան կշարունակի անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերել ցանկացած իրավական հարցով դիմող անվճարունակ քաղաքացիներին: Քաղաքացիներին ցուցաբերվող իրավաբանական աջակցությունն իրականացվում է ուսանողների անմիջական մասնակցությամբ և մասնագետ դասախոսի ու փաստաբան - դասընթացավարի վերահսկողությամբ:
Հավելենք, որ Իրավաբանական կլինիկան այժմ իր աշխատանքներն իրականացնում է ԱրՊՀ վարչական մասնաշենքի 1-ին հարկում, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 14.00-ից 18.00-ն: