ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ` ՆՎԻՐՎԱԾ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՊԵՂՈՒՄՆԵՐԻՆ

20.11

2018

Safaryan2 Safaryan3

Safaryan1 Safaryan4

Տիգրանակերտի 2007-2017 թթ. պեղումների արդյունքների հանրայնացման նպատակով նոյեմբերի 20-ին պատմության ամբիոնը կազմակերպել է գիտական սեմինար, որին հրավիրված էին ամբիոնի դասախոսներ և բաժնի ուսանողներ:

Պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Վարդգես Սաֆարյանը, ով ընդգրկված է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբում, ներկայացրել է 10-ամյա պեղումների ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև դրանց հանրայնացման եղանակները:

«Պեղումների միջոցով գետնի տակից վեր հանած կառույցները եւ նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծով եւ շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր, որը, հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում, հարատեւել է մինչեւ 14-րդ դարը»,- նշել է Վ. Սաֆարյանը:

Սեմինարի ընթացքում բանախոսը տեսանյութերի միջոցով ներկայացրել է պեղման աշխատանքների ներկայիս վիճակն ու վերջին բացահայտումները:

 

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ