ՈՒՀՏԱ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԲԱԺԻՆ

(վարչական մասնաշենք, 3-րդ հարկ)

43500044 736569403346208 5253118085342167040 n

Բաժնի գործառույթների մեջ է մտնում ԱրՊՀ ստորաբաժանումներում ուսանողների հետ տարվող աշխատանքների կազմակերպումը, դրանց արդյունավետության բարձրացումը, կոորդինացումը, մեթոդական ուղղորդումը: Պլանավորում, կազմակերպում և իրականացնում է ուսանողների մտավոր, գաղափարական, ֆիզիկական և հոգևոր զարգացմանը, նրանց աշխարհայացքի և մտահորիզոնի ընդլայնմանն ուղղված ուսումնագիտական, մշակութաժամանցային և մարզական (առողջ ապրելակերպի) միջոցառումներ: Ուսումնասիրում է ուսանողների սոցիալ-իրավական պաշտպանվածության և սոցիալ-կենցաղային պայմանները, մշակում և ներկայացնում դրանց բարելավման վերաբերյալ առաջարկություններ և երաշխավորություններ: Կազմակերպում է  հանրային նշանակության տարաբնույթ միջոցառումներ: Համակարգում է շրջանավարտների և գործատուների հետ աշխատանքները: Բաժնի պետն է ԿԱՐԵՆ ԲՈՐԻՍԻ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ: 

Հեռ. 047949150