ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՍՊԱ-ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐԸ

26.11

2018

IMG 0274   IMG 0265

IMG 0264   IMG 0271

ԱրՊՀ և ՊՆ համագործակցության շրջանակներում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնցից են սպա-հոգեբանների վերապատրաստման դասընթացները: Նոյեմբերի 26-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում մեկնարկել են սպա-հոգեբանների վերապատրաստման հնգօրյա դասընթացները:

Դասընթացների մեկնարկը տրվեց ԱՀ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի բանախոսությամբ: Վերջինս իր խոսքում կարևորել է սպա-հոգեբանների դերը ԶՈւ բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման և պահպանման գործում, ապա անդրադարձել առանձին պաշտպանական շրջաններում կատարված վերլուծության արդյունքներին:

«Սպա-հոգեբանների մասնագիտական ունակություններով են պայմանավորված բանակում անցանկալի երևույթների և խնդիրների հաղթահարման արդյունավետությունը, ուստի մենք կարևորում ենք որակավորման բարձրացմանն ուղղված ցանկացած միջոցառում»,- նշել է Վ. Բալայանը:

ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը նշել է, որ համալսարանականներն իրենց հերթին անելու են հնարավորը, որպեսզի հնգօրյա ժամանակահատվածում առավելագույն գիտելիքներ և հմտություններ փոխանցեն հավաքի մասնակիցներին: Իսկ թեմաներն առավելապես առնչվում են անհատական և խմբային հոգեբանական աշխատանքի առանձնահատկություններին, զինվորական կոլեկտիվներում սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունների անցկացման մեթոդիկային և ընդգրկում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ:

Նշենք, որ դասընթացների ավարտին նախատեսվում է անցկացնել ստուգարքներ: