ԿՅԱՆՔԸ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ՄԱՐԴԻԿ

29.11

2018

47278521 2185218518208341 1962765943641735168 n

Կյանքը յուրատիպ գույներով գեղեցկացնում են արվեստասերներն ու ստեղծագործողները: Այսօրվա մեր զրուցակիցը ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Նարե Ավանեսյանն է, ով արվեստը համարում է իր կյանքի անբաժան մասը և օժտված է նկարելու ինքնատիպ ձիրքով:

- Նարե՛, ինչպե՞ս եք ընտրում Ձեր նկարների թեմաները:46503216 253252378684633 716902210037874688 n

-Նկարների թեմաները ինքնըստինքյան ծնվում են մտքումս, երբ վերցնում եմ վրձինը: Դրանք բխում են թե՛ իմ ներաշխարհից, թե՛ իմ տրամադրությունից, և թե՛ առհասարակ որևէ միջադեպից, որը խոր հետք է թողել ինձ վրա:

նչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի իսկական նկարիչը:

-Ես դեռ ինձ իսկական նկարիչ չեմ համարում, դրա համար մի փոքր դժվարանում եմ պատասխանել, բայց իմ կարծիքով իսկական նկարիչը պետք է կարողանա այնպես արտացոլել իր ներաշխարհը, որ դիտողին փոխանցի իր հոգու ողջ ջերմությունը, գունային երանգները:

47158186 258413604835642 134263138689220608 n-Ո՞րն է նկարչի տեղը հասարակության մեջ:

-Նկարչի տեղը, առհասարակ, իր արվեստանոցն է, իսկ եթե մի քիչ ավելի լուրջ մոտենանք հարցին, ապա նրա տեղը ժողովրդի, մարդկանց սրտում է: Լավ նկարչի, արվեստագետի կարիք միշտ էլ կա: Նկարչի տեղն այնտեղ է, որտեղից հնարավոր է արտահայտել հայրենիքի, ժամանակաշրջանի բարքերը: Նրա աշխարհայացքը ծնվում է հասարակության, կյանքի հետ փոխհարաբերություններից, և յուրաքանչյուր գործ ստեղծելիս նա հաշվի է առնում նաև այդ հասարակության պահանջները:

-Կպատմե՞ս, թե ինչպես սկսվեց ամեն ինչ, ինչպե՞ս էին ստացվում քո առաջին նկարները:

-Անկեղծ ասած, չգիտեմ, երբ է իմ մեջ արթնացել նկարիչը, երևի թե այն ժամանակ, երբ եղբայրս խնդրեց ինձ օգնել նրան այդ հարցում: Այդ ժամանակ նկարներին համապատասխան գույներ էի տալիս: Հետո 11- 12 տարեկան հասակում ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ նկարների հանդեպ: Ես ուշադրությամբ և՛ դիտում, և՛ սովորում էի եղբորիցս:46510470 1625618750870881 4838052514576203776 n

-Ովքե՞ր են Ձեր սիրելի նկարիչները:

- Նկարիչը նախ պետք է գտնի ինքն իրեն և իր ոճը: Ես չեմ գտել այդ նկարչին, բայց ոգեշնչվում եմ շատերից, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Լեոնարդո դա Վինչին և վերջերս էլ Աշոտ Առաքելյանը:

-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում ստեղծագործելիս:

-Ես հիմնականում նկարում եմ դիմանկարներ: Ինձ ոգեշնչում է այն մարդը, ում ցանկանում եմ նկարել:

-Ի՞նչ եք կարծում, արվե՞ստն է խորացնում մարդուն , թե՞ մարդն է արվեստը խորացնում:

-Միանշանակ պատասխան չեմ կարող տալ, երկուսն էլ պայմանավորված են միմյանցով, արվեստը լայն հորիզոն է բացում մարդուն ճանաչելու համար:

-Ասում են` ստեղծագործող մարդը երբեք չար լինել չի կարող, արդյո՞ք այդպես է:

-Այս հարցին կպատասխանեմ Հեսսեի նման, բոլոր նկարիչները իրենց մեջ թաքցնում են երկու հոգի, երկու էություն, նրանց մեջ առկա աստվածայինը և սատանայականը, մարդ պետք է ձգտի աստվածայինը արթուն պահել միշտ:

Հարցազրույցը` Անգելինա Համբարձումյանի, լրագրություն 4-րդ կուրս

46492664 745281765812813 184687214385430528 n 46503543 193228371511556 6042009754056785920 n

 

 

 

Обновлено 29.11.2018 07:53