ԱրՊՀ ՖԻՆԱՆՍԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՄԲԻՈՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

30.11

2018

IMG 0851 IMG 0872

IMG 0906  IMG 0869

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը բանկային գործ դասընթացի շրջանակում ֆինանսներ և տնտեսագիտության տեսություն բաժինների 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների միջև կազմակերպել է «Կատարյալ բանկ» մրցույթը:

Ֆինանսներ մասնագիտության 3-րդ և տնտեսագիտության տեսություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողական չորս խմբեր մշակել են վիրտուալ բանկի իրենց գաղափարները և հանդես եկել CareBank, LuckyBank, TrustBank, LTPBank նախագծերի շնորհանդեսներով: Ներկայացվել են բանկերի կողմից առաջարկվող վարկատեսակներն ու ավանդատեսակները, դրանց առավելությունը առաջարկվող ծառայությունների նկատմամբ, նորամուծությունները, մարքեթինգային քայլերն ու հանրության հետ աշխատելու եղանակները:

Նախաձեռնող ամբիոնի դասախոսական կազմից և ուսանողներից կազմված ժյուրիի, ինչպես նաև միմյանց տրված գնահատականների ամփոփման արդյունքում «Կատարյալ բանկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Trust բանկը, «Հարմարավետ առաջարկ» անվանակարգում՝ Lucky բանկը, «Լավագույն ներկայացում» անվանակարգում՝ Care բանկը, «Օրիգինալ գաղափար» անվանակարգում՝ LTP բանկը:

Պատվոգրերով խրախուսելով անվանակարգերում հաղթող ճանաչված խմբերին՝ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Նարինե Ավանեսյանն իր գոհունակությունն է հայտնել դասընթացի նյութը լավագույնս յուրացնելու համար, որի արդյունքում ներկայացվել են հետաքրքիր և բովանդակալից շնորհանդեսներ. «Շնորհակալ եմ թիմերին և բոլոր մասնակիցներին՝ առանձին-առանձին: Այսօրվա ձեր ելույթներն ապացուցում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և պիտի շարունակենք նույն ոգով»: