ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ

03.12

2018

IMG 1197  IMG 0939

IMG 0947 IMG 1198

ԱրՊՀ մանկավարժություն և սպորտ ֆակուլտետի տարրական մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները մեկ ամիս տևողությամբ ակտիվ մանկավարժական փորձուսուցում են անցել Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 հիմնական դպրոցում: Ամփոփելով փորձուսուցման արդյունքները` այսօր ուսանողները տարրական դասարանների աշակերտների ընդգրկմամբ կազմակերպել են հաշվետու միջոցառում` «Թումանյանի աշխարհում» խորագրով:

IMG 0932

Ներկա էին ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ, դպրոցի ուսուցիչներ, ծնողներ: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրել են Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը, ասմունքել մեծ գրողի բանաստեղծություններից, հանդես եկել հեղինակի ստեղծագործությունների բեմականացմամբ, բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերի, ազգագրական և ժամանակակից պարերի կատարումներով:
IMG 1151

ՏՄՄ 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիա Միրզախանյանը նշում է, որ մեծ ոգևորությամբ և բարձր արդյունավետությամբ է անցել փորձուսուցումը, բուհում ստացած գիտելիքները կիրառել են գործնականում` կարճ ժամանակահատվածում ավելի սիրելով ուսուցչի մասնագիտությունը: Միջոցառմանն առանձնահատուկ սիրով ու նվիրումով են պատրաստվել, որտեղ իրենց ներդրումն են ունեցել ամբողջ կուրսի ուսանողները:

Ամփոփելով փորձուսուցման արդյունքները` մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Էլլադա Բաղդասարյանը գոհունակություն է հայտնել ուսանողներից և դպրոցի համակազմից` փորձուսուցումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար` կարևորել դասվարների աշխատանքը` ուսանողներին աջակցելու գործում:

IMG 1013Ուսանողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել դպրոցի տնօրենությանը` ջերմ ընդունելության, անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ փոխանցելու համար և շնորհակալագիր հանձնել դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանին:
IMG 1112

«Տարիներ շարունակ ԱրՊՀ ուսանողների մանկավարժական փորձուսուցումը կազմակերպվում է Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 դպրոցում: Ավանդույթ է դարձել արդեն փորձուսուցումը հաշվետու միջոցառմամբ ամփոփելը: Հավատարիմ այդ ավանդույթին` այսօր ևս ուսանողները լավագույնս դրսևորեցին իրենց մանկավարժական կարողությունները: Բուհ-դպրոց համագործակցությունն այսպես է ամրապնդվում և առողջ պտուղներ տալիս»,-նշել է դպրոցի տնօրենը` ուսանողներին հորդորելով շատ ընթերցել, սիրել գիրքը, մանկավարժությունը և ընտրած մասնագիտության մեջ կայանալ:

IMG 1082Փորձուսուցման մեթոդիստ, մ.գ.թ., դոցենտ Աիդա Զաքարյանը նշել է, որ ուսանողներին հաջողվել է իրենց տեսական գիտելիքները կիրառել դասագործընթացում.«Ինչպես ասում են` գիտելիքը գանձ է, իսկ փորձը` նրա բանալին:Դասալսումների արդյունքները ցույց տվեցին, որ մեր ուսանողները կարողանում են տեսականը կիրառել գործնականում: Արդյունքները, մեր կարծիքով, գոհացուցիչ էին և բավարարում էին պահանջվող չափանիշներին»: