ՀԱՀ ԹՐՓԱՆՋՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

14.12

2018

Trp IMG 2961

IMG 2978  IMG 2972

Դեկտեմբերի 13-ին ԱրՊՀ տարբեր բաժինների մի խումբ ուսանողների հետ հանդիպում են ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի արցախյան համակարգողները:

ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ողջունել է հյուրերին և համալսարանականների հետ հանդիպելու նրանց նախաձեռնողականությունը՝ նշելով, որ համալսարանն ընթացիկ ուսումնականից աշխատանքներ է տանում նաև կարիերայի ուղղությամբ:

Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Արմեն Սարդարյանն իր խոսքում ներկայացրել է ծրագրի էությունը: Նրա խոսքով` ծրագրի նպատակն է աջակցել գյուղական համայնքների կայուն տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:

«Ծրագիրը համայնքների բնակիչներին տրամադրում է կրթական և տնտեսական հնարավորություններ գյուղական համայնքների զարգացումը խրախուսելու, աշխատատեղեր ստեղծելու և համայնքներում կյանքը բարելավելու համար՝ հիմքում ունենալով փոքր և միջին բիզնեսի խթանումն ու զարգացումը: Ծրագրի տրամադրած հնարավորությունները, մասնավորապես, ձեռնարկատիրական անվճար դասընթացներն են (ֆինանսական կառավարում, մարքեթինգ, բիզնես ծրագիր կազմելու գիտելիքներ և հմտություններ), ֆինանսական աջակցություն (վարկավորում 6 % տարեկան տոկոսադրույքով), շարունակական խորհրդատվություն և աջակցություն»,- նշել է Ա. Սարդարյանը:

Հանդիպման ընթացքում ներկաները դիտել են Թրփանջյան ծրագրի 10-ամյա գործունեության մասին պատմող ֆիլմ, որից հետո հյուրերը մանրամասնել են որոշ ծրագրեր, ապա պատասխանել ուսանողների հարցերին՝ հորդորելով իրենց բիզնես-գաղափարները կյանքի կոչել հիմնադրամի հետ: