ԱրՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.12

2018

IMG 3005Ամանորը տոն է, որը սիրում են գրեթե բոլորը: Տոն, որն ասոցացվում է հրաշքների, հեքիաթայինի, առեղծվածայինի հետ: Ամփոփելով 2018 թվականը և մի հետադարձ հայացք ձգելով անցնող տարուն` հաշվեկշռի ենք ենթարկում ձեռքբերումներն ու չիրականացված ծրագրերը:  Եվ եթե ձեռքբերումները շոշափելի են, ուրեմն տարին հաջող է եղել:

Խաղաղության ևս մեկ տարի, ուսումնական հաջողություններով հագեցած ևս մեկ տարի, գիտելիքների ձեռքբերման ևս մեկ տարի. ձեռքբերումները քիչ չեն, սակայն առջևում նոր ծրագրեր և մարտահրավերներ են սպասվում, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ կլինեն կամք, նպատակասլացություն, համառություն և աշխատասիրություն: Թող 2019 թվականը լինի երազանքների, նորանոր ծրագրերի իրականացման տարի: ԱրՊՀ ուսանողները շնորհավորում են  բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը և հղում լավագույն բարեմաղթանքներ: 

***

48962044 1275777605896053 157521155396206592 nՍիրելի´ ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարին հագեցած էր ուսանողական բազմաբովանդակ ծրագրերով, որոնք էլ ավելի հետաքրքիր և գունեղ դարձրին մեր ուսանողական առօրյան: Գիտակրթական, մշակութաժամանցային, ռազմահայրենասիրական, հանրօգուտ և ամենատարբեր  ուղղվածություն ունեցող միջոցառումներին ակտիվորեն մասնակցել է համալսարանի գրեթե ողջ ուսանողությունը, որի արդյունքում էլ ավելի է ակտիվացել ուսանողական կյանքը: Համահայկական ֆորում, միջազգային ուսանողական գիտաժողով, ամառային միջազգային դպրոց և այլ կարևոր նշանակություն ունեցող ծրագրեր են կյանքի կոչվել, ձեռք ենք բերել նոր ընկերներ, համագործակցային կապերը խորացրել ենք ՀՀ և արտերկրի  բուհերի ուսանողական ինքնավար կառույցների  և, առհասարակ, ուսանողության հետ: 2018 թվականը հաջողությունների տարի էր: Մաղթում եմ, որ գալիք տարում ևս մեր հաջողություններն ու ձեռքբերումները լինեն շարունակական, և թող սերը, համերաշխությունն ու երջանկությունը թևածեն մեր հայրենիքում ու բոլորիս ընտանիքներում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Դիանա Խաչատրյան, ԱրՊՀ ՈՒԽ նախագահ

                                     ***
LilitՍիրելի'   համալսարանականներ,  ջերմորեն շնորհավորում եմ    բոլորիդ  Ամանորը  և  Սուրբ  Ծնունդը`  նոր  տարում  մաղթելով  նորանոր  հաջողություններ  կյանքի  բոլոր   բնագավառներում: Թող  անցնող  տարում  մնան  բոլոր  դժվարություններն  ու  անհաջողությունները, ու  թող  բոլորս  նոր  ակնկալիքներով, մեր  ուժերի  հանդեպ  վստահության  զգացումով   մտնենք  նոր  տարի: Թող  այս  նոր  տարին  բազմաթիվ   երջանիկ  պահերի, ժպիտների  ու  հաղթանակների  տարի  լինի: Խաղաղություն և  բարօրություն  մշտապես   լինի  մեր  երկրում, մեր  օջախներում  և  սրտերում:Հավատով  լցվենք   ու  վստահ  լինենք, որ   մեր  երկրի  լավ  ապագան  կախված  է  մեզնից` երիտասարդներիցս, ու  թող  գալիք  տարում   հնարավորություն  ունենանք  ավելի  շատ  արարելու, ստեղծագործելու,  զարգանալու, ստեղծելու  նոր  գաղափարներ  և  հարթակներ: Դարձնենք  մեր  շրջապատն  ավելի  պայծառ  ու  գունեղ:2019 թվականը  թող  լինի  ձեռքբերումների  տարի: Եղեք  նախաձեռնող, ձգտեք  լավագույնին  և  հասեք  Ձեր  բոլոր  նպատակներին:

Լիլիթ Մարգարյան, բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ  նախագահ

                                                              ***
EditaՍիրելի´ ուսանողներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, աննկուն կամք, համբերություն, երազանքների իրականացում:                       Ամանորը հրաշալի տոն է, մաղթում եմ, որ գալիք տարին լինի լավագույն հույսերի և ցանկությունների իրականացման,համերաշխության և սիրո տարի, ետևում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը: Խաղաղությունն  ու բարօրությունը  թող տիրի մեր երկրում ու բոլորիս ընտանիքներում: Ցանկանում եմ, որ նոր տարում շարունակենք ձգտել  ավելիին, միշտ փնտրենք և հասնենք մեր նախանշած բարձունքին: Բոլորիս մաղթում եմ արարման, ինքնաճանաչման, կերտման, նորանոր բացահայտումների,անձնական ու համամարդկային ջերմ ապրումների տարի: Թող  գալիք թվականին ամեն մարդ գտնի երջանկության բանաձևը:                                                                                                                                         

Էդիտա Առստամյան, բնագիտական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ

***

Սիրելի´ համալսարանականներ, Ամանորն ու Սուրբ Ծնունդը ամենասիրված ու սպասված տոներն են բոլորիս համար: Տոն, որ երազանքների 29356647 446746485744417 5976783967248397877 nիրականացման հույսեր է պարգևում: Անցնող տարին հետաքրքիր էր, յուրօրինակ և հաջողություններով լի: Ուսանողական ուրախ առօրյա, ուսումնական լարված ու դժվար գործընթացներ, բայց արձանագրված արդյունքները` գոհացուցիչ: Մաղթում եմ, որ գալիք տարում ևս կարողանանք  բարձր պահել մեր առջև դրված նշաձողը, նոր գիտելիքների ձեռքբերման առումով լինենք համառ, նպատակասլաց և երբեք չծուլանանք: Համոզված եմ` հաջողությունները մեզ ուղեկից կլինեն:

Մաղթում եմ  գալիք տարին իր հետ բերի նորանոր բարի ու գեղեցիկ անակնկալներ, սերն ու երջանկությունը թևածեն բոլորիս ընտանիքներում: Խաղաղություն Արցախ աշխարհին: 

Ռիմմա Մանգասարյան, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՈՒԽ նախագահ

 ***

Մենք բոլորս ապրում ենք, սպառում ենք մեզ հատկացված ժամանակը տիեզերքի այս իմաստավոր ավազահատիկի վրա, անց ենք կացնում մեր կարևոր գոյությունը պայքարելով չարի դեմ՝ կատարելության համար. բարի մարդկանց պայքար, որի հաղթանակը կլինի լուսավոր հավիտենությունը:0102012546Չեմ ցանկանում վեց տարեկան միամիտ մանկան նման, տրամաբանությունից դուրս մաղթանքներ հղել կամ ցանկություններ հայտնել, ուստի ուղղակի առաջարկում եմ ձեզ որպես բանական մարդիկ գործի դնել  գիտակցության բոլոր ազդակները և հասկանալ սիրո, գիտության և հավատի կարևորությունը, որովհետև այս երեքով առաջնորդվելու դեպքում ինքնաբերաբար կկատարվեն վեց տարեկան մանկան բոլոր մաղթանքները և ցանկությունները: Առաջնորդվեք և կճաշակեք իրական երջանկության, հաջողության և խաղաղության առկայության հաճույքը:Սիրելի´ բարի մարդիկ, իմ քույրեր և եղբայրներ, արժանի եղեք այն ամենին, ինչ ունեք, որակյալ դարձրեք ձեր կյանքը ինքներդ, թողեք բոլոր բացասականը անցնող տարում և 2019 թվականը սկսեք բարի ժպիտներով և հետաքրքիր գիտելիքներով:Շնորհավոր բոլորիս գալիք բարի Նոր տարին, թող այս տարին լինի ուսումնական ձեռքբերումների և մարդկային արժեքների վերածննդի տարի:Աստված բոլորիս պահապան: 

 Մարիամ Ասրյան, աշխարհագրություն,  1-ին կուրս

 

 

 

 

 

 

Обновлено 28.12.2018 13:27