Արցախի պետական համալսարան

20190122 154231 20190125 181330

ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հունվարի 22-ից 25-ը կազմակերպել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագետների վերապատրաստում` փորձագիտական բազայում գրանցված մասնագետների համար։ ԱրՊՀ-ից վերապատրաստմանը մասնակցել են ԱրՊՀ որակի ապահովման կենտրոնի վարիչ Հասմիկ Մինասյանը և գիտության, ասպիրանտուրայի և միջազգային համագործակցության բաժնի մասնագետ Նանա Առուստամյանը:

IMG 20190123 164946 1-1Դասընթացի նպատակն էր փորձագետներին նախապատրաստել, որպեսզի կարողանան բուհերի հավատարմագրման ընթացքում ապահովել հիմնավորված, անկախ և անկողմնակալ փորձագիտական20190125 173638 գնահատում:

Վերապատրաստման ընթացքում ՈԱԱԿ մասնագետները տեսական ու գործնական առաջադրանքների միջոցով անդրադարձել են «Հավատարմագրման գործընթաց, փորձագիտական աշխատանքի առանձնահատկությունները», «Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության նախնական գնահատում։ Փորձագիտական այց», «Փորձագիտական նախնական զեկույցի նախապատրաստում»։ Վերապատրաստվող մասնագետները հանդիպում են ունեցել նաև հավատարմագրման գործընթացների մասնակցած փորձագետների հետ։

IMG-ea798db275479f66425cc071fbd4a524-VԻնչպես նշում է վերապատրաստմանը մասնակցած Նանա Առուստամյանը, վերապատրաստման արդյունքում ծանոթացել են հավատարմագրման գործընթացին և փորձագիտական աշխատանքի առանձնահատկություններին, սովորել փորձագետի տեսանկյունից գնահատել բուհի համապատասխանությունը հավատարմագրման չափանիշներին:

Որակի ապահովման կենտրոնի վարիչ Հասմիկ Մինասյանը բարձր է գնահատել վերապատրաստման արդյունավետությունը` նշելով ՈԱԱԿ փորձագետների ցուցաբերած մասնագիտական աջակցության կարևորությունն ու անհրաժեշտությունը` հավատարմագրման գործընթացում: