ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

11.02

2019

IMG 5385 IMG 5375

IMG 5359 IMG 5367

Փետրվարի 11-ին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկել ընթացիկ և նախատեսվող մի շարք աշխատանքներ:

Կարևորելով ուսանողության հետ պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը՝ ռեկտոր Արմեն Սարգսյանը նշել է, որ այդպիսիք հնարավորություն են տալիս անմիջական շփումներում վերհանել խնդիրներն ու դրանց լուծման արդյունավետ ուղիները:

Ուսանողական ակտիվին համալսարանական ներկա և նախատեսվող գործընթացների մասին ամփոփ տեղեկատվություն տրամադրելուն զուգահեռ՝ ռեկտորը շեշտադրել է համալսարանական առկա պոտենցիալը, որը պարարտ հող է բուհի հետագա հաջողությունների համար:

«Նախորդ տարիներին տարբեր ուղղություններով համալսարանում իրականացված աշխատանքների ծավալը թույլ է տալիս ասելու, որ առկա են բոլոր հիմքերը մայր բուհի հետագա հաջողությունների համար, որում իր ներդրումը պետք է ունենա նաև ուսանողությունը, ում վերապահված է բավականաչափ դերակատարություն նաև կառավարման մարմիններում»,- ասել է ռեկտորը՝ հորդորելով ակտիվորեն մասնակցել համալսարանական գործընթացներին:

Ընթացիկ աշխատանքներից Ա. Սարգսյանն առանձնացրել է ուսումնական գործընթացում նախատեսվող վերանայումները, հավատարմագրման գործընթացը, կադրային քաղաքականության ձևավորումը, գլխավոր մասնաշենքի շինարարության ընթացքը և այլն:

Ռեկտորը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկությունները:

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումներն ապահովում են ուսումնադաստիարակչական և գիտակրթական գործընթացի ռիթմն ու տրամաբանությունը, բարձրացնում արդյունավետությունը: