ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱրՊՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

12.02

2019

girq

ԱրՊՀ գիտական խորհրդի որոշմամբ օրերս տպագրվել է Արցախի պետական համալսարանի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի ժողովածուն:

Այն ընդգրկում է ԱրՊՀ գործունեությունը կարգավորող Արցախի Հանրապետության օրենքները, կառավարության որոշումները, գերատեսչական նորմատիվ ակտերը, համալսարանի գիտական խորհրդի որոշումներով հաստատված կարգերը, կանոնակարգերը, ընթացակարգերը, աշխատակարգերը, ներքին կանոնադրությունները` համապատասխան լրացումներով և փոփոխություններով:

Ժողովածուն բաղկացած է չորս բաժիններից: Առաջին բաժինը ներառում է «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքները:

Երկրորդ բաժնում զետեղված են Արցախի Հանրապետության կառավարության այն որոշումները, որոնք վերաբերում են բարձրագույն կրթության ոլորտին, երրորդ բաժնում` գերատեսչական նորամտիվ ակտերը, չորրորդում` ԱրՊՀ գիտական խորհրդի որոշումները:

Ժողովածուն կազմել են ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն ու միջազգային համագործակցության գծով մասնագետ Նանա Առուստամյանը:

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ