Արցախի պետական համալսարան

IMG 3022 51835802 319977548495451 8194532824624136192 n

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, հոգեբանական կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում, այցելել են Շուշիի «Շող» ցերեկային համայնքահեն կենտրոն:

51989029 387529305141809 619405297072472064 nԿենտրոնի գոյությունը ստեղծում է դրական մշակութային և կրթական միջավայր: Հիմնական շահառուները դպրոցահասակ երեխաներն են` սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք ունեն կրթական խնդիրներ:

Կենտրոնում փորձառու մանկավարժների, սոցիալական աշխատողների և հոգեբանների միջոցով նրանց մատուցվում են կրթական, սոցիալական, հոգեբանական եւ ժամանցային ծառայություններ:51885760 1690354394443250 6712907521415184384 n

Դպրոցից հետո երեխաները հաճախում են կենտրոն, որտեղ ճաշում են և

մասնակցում տարբեր դասընթացների:

Ուսանողները երեխաների հետ ծանոթանալուց հետո անմիջապես խմբեր կազմեցին և սկսեցին աշխատել: Նկարչությամբ զբաղվեցին, զրուցեցին, ապա բակում խաղացին: Հանդիպման վերջում ներկաները վայելեցին կենտրոնի սանի դաշնամուրային կատարումը:

52332998 2019361088361026 8920525835455168512 nՈւսանողների այցերը շարունակական բնույթ կկրեն և կօգնեն երեխաներին հավատալ իրենց ուժերին, հաջողությամբ դիմագրավել կյանքի դժվարին իրավիճակները և դառնալ հանրօգուտ բարիք ստեղծող քաղաքացիներ:

Մերի Հարությունյան, լրագրություն 3-րդ կուրս