ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի քաղաքագիտություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները փետրվարի 4-ից փորձուսուցում են անցել Արցախի արտաքին գործերի նախարարությունում:
Երկու շաբաթ տևած փորձուսուցումը փետրվարի 15-ին հասավ իր տրամաբանական ավարտին: Ուսանողները հանդիպումներ են ունեցել արտգործնախարար Մասիս Մայիլյանի, փոխարտգործնախարարներ Ֆելիքս Խաչատրյանի և Արմինե Ալեքսանյանի, վարչությունների ղեկավարների և աշխատակիցների հետ:
«Բացահայտումների, նոր ծանոթությունների ժամանակաշրջան էր մեզ համար: Փորձուսուցումը մեզ՝ ուսանողներիս համար նոր աշխարհի բացահայտում դարձավ: Ծանոթացանք կատարվող աշխատանքներին, արտգործնախարարության ծավալած գործունեությանը, աշխատանքում հանդիպող դժվարություններին: Հասկացանք, թե որտեղ և որ բնագավառում կարող ենք օգտագործել մեր ներուժը՝ նպաստելու մեր երկրի շենացմանն ու զարգացմանը», -ասում են ուսանողները և գոհունակություն հայտնում փորձուսուցման ընթացքից, արտգործնախարարության աշխատակիցներից, որոնք նպաստել են նրանց՝ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար:
Հավելենք, որ ուսանողների փորձուսուցումը շարունակվելու է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում:
Արմինե Պետրոսյան, քաղաքագիտություն 3-րդ կուրս