ԱՐՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԱԱԿ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

26.02

2019

20190220 113613 20190220 111040

20190222 135525 20190220 111805

Փետրվարի 20-ին ՀՀ Մասնագիտական կրթության ՈԱԱԿ կողմից մեկնարկել է վերապատրաստման եռօրյա դասընթաց` «Որակի ապահովման համակարգի ներդնում և զարգացում: Ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն» թեմայով, որին ԱրՊՀ-ից մասնակցել են  Որակի ապահովման կենտրոնի վարիչ Հասմիկ Մինասյանն ու բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը:

Վերապատրաստման նպատակն էր շահակիցներին տրամադրել անհրաժեշտ մեթոդաբանություն որակի ապահովման ներքին համակարգ ներդնելու և ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնելու համար:

Եռօրյա դասընթացների արդյունավետությունը բարձր են գնահատել մասնակիցները` կարևորելով նման դասընթացների դերն ու անհրաժեշտությունը: