ՀԱՆԴԻՊՈՒՄ ԾԱՆՐԱՄԱՐՏՈՒՀԻ ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԻ ՀԵՏ

26.02

2019

IMG 6622 IMG 6606IMG 6629 IMG 6636

Փետրվարի 26-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել և ուսանողների հետ հանդիպում է ունեցել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ ԱվդալյանըՀանդիպման նախաձեռնողները ԱրՊՀ ՖԴ և ՆԶՊ ամբիոնն ու պատմաիրավագիտական ֆակուլտետի ՈՒԽ-ն են:

Ողջունելով Ն. Ավդալյանի այցն Արցախի մայր բուհ՝ ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ներկայացրել է չեմպիոնի անցած ուղին և նվաճումները: Պրոռեկտորը միաժամանակ շնորհակալություն է հայտնել նրան ուղեկցող, Արցախի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Շիրինյանին՝ ԱրՊՀ հետ համագործակցելու համար:

Նազիկ Ավդալյանին ողջունել և սպորտում ունեցած նրա ավանդը գնահատել, հարցեր են ուղղել հանդիպմանը ներկա դասախոսներն ու ուսանողները: Ծավալված անկեղծ հարցուպատասխանների միջոցով ծանրամարտուհին պատմել է իր անցած ուղու, դժվարությունների և հաջողությունների, հոգեբանական արգելքների մասին` ուսանողներին հորդորելով անշեղորեն գնալ երազանքի ետևից:

Արցախի ծանրամարտի ֆեդերացիայի հրավերով Ն. Ավդալյանն այս անգամ արդեն մարզչի կարգավիճակով ծանրամարտն Արցախում զարգացնելու առաքելությամբ է մեր հանրապետությունում:

«Ծանրամարտն այն սպորտաձևն է, որի զարգացումն Արցախում հնարավոր է, միայն թե մասսայականացման խնդիր պետք է դրվի: Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի Արցախում զարգանա ծանրամարտը: Այստեղ կան երեխաներ, որոնք կարող են աշխարհահռչակ մարզիկներ դառնալ: Հեռու չէ այն օրը, երբ Արցախը աշխարհի չեմպիոններ կտա», -ասել է նա` հավելելով, որ Արցախը պետք է աշխարհին ճանաչելի դառնա նաև սպորտով:

Իսկ թե ինչ է անհրաժեշտ ծանրամարտով զբաղվելու համար, մանրամասնում է ծանրամարտուհին. «Կամային որակներ, տեխնիկա,  աշխատասիրություն և ֆիզիկական տվյալներ»:

   52759676 386308342171557 7012588108579340288 n