Արցախի պետական համալսարան

1262109955 484-1280-324x160Կանանց միջազգային օրը նշվում է ամեն տարի մարտի 8-ին։ Տարբեր տարածաշրջաններում տոնակատարությունների հիմքում ընկած է կանանց նկատմամբ հարգանքը տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներում նրանց ձեռքբերումների համար։ Եվ ոչ միայն: Հայ կինը միշտ էլ եղել է ներշնչման աղբյուր արվեստագետների համար, պաշտամունք` մայրությունը երկրպագողների համար: Օրվա առթիվ ԱրՊՀ ուսանողներն իրենց շնորհավորանքներն են հղում մարդկության գեղեցիկ կեսին:

 

Mariam OhanjanyanՍիրելի՛ կանայք եվ աղջիկներ, մայրեր և տատիկներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գարնանային միամսյակի առիթով։ Ցանկանում եմ ձեզ կանացի սեր, երջանկություն,առողջություն և բազում հաջողություններ, լինեք արժանվույնս գնահատված և սիրված, քանի որ դուք ձեր հմայքով ու նրբությամբ էլ ավելի եք գեղեցկացնում աշխարհը:

Օհանջանյան Մարիամ, լրագրություն 1-ին կուրս

 

Կինն է ընտանիքի հիմքը, հենասյունը: Մարտի 8-ը տոնացույցում լավագույններից է և ամենասպասվածը:
SiranushՇնորհավորում եմ բոլոր կանանց, աղջիկներին` գարնանային այս լուսավոր տոնի կապակցությամբ, մաղթում եմ միայն գեղեցիկն ու բարին, միշտ եղեք համարձակ ու անկոտրում,պայքարեք հանուն ձեր իրավունքների, ժպտացեք և առաջ նայեք:

 

Սիրանուշ Ադամյան, լրագրություն, 1-ին կուրս

 

 

 

LilitՍիրելի՛ դասախոսներ, ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` կանանց տոնի կապակցությամբ: Կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքն ու սերը դարերի խորքից է գալիս: Դրա ակունքները կանանց գեղեցկությունն ու քնքշանքը չեն միայն: Մաղթում ենք ձեզ անձնական հարատև երջանկություն, առողջություն, սեր եւ բեղմնավոր գործունեություն:Թող ի կատար ածվեն ձեր բոլոր նվիրական երազանքները: Թող ձեր կյանքում պակաս կարևոր տեղ չունենան մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները, մեր անկախ երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու ձգտումը:

 Լիլիթ Մարգարյան, հայոց լեզու և գրականություն, 3-րդ կուրս 

FloraՋերմորեն շնորհավորում եմ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների մարտի 8-ը։ Մաղթում եմ հարատև գեղեցկություն, քաջառողջություն, անսպառ ժպիտներ և հաճելի արկածներով լի կյանք:

Ֆլորա Հայրապետյան, անգլերեն լեզու և գրակ., 3-րդ 

 

Ani Hakobyan1Ամեն մեկդ մի բուռ արև, ամեն մեկդ մի փունջ ժպիտ... ԱրՊՀ գեղեցիկ սեռի սիրելի՛ ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս` գարնան այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում վառ ու լուսավոր, երջանիկ ու սիրով լի, անհոգ ու աներևակայելի սքանչելի օրեր։ Գարունն իր հետ բերեց լույս, հավատ ու լավատեսություն, իսկ մեզ մնում է միայն լցվել գարնան շնչով ու ձգտել երջանկության։ Թո՜ղ գարնան ծաղիկների հետ ծաղկեն ձեր հոգիները, ու թո՜ղ միշտ ձեզ ուղեկից լինի գարնան բույրը։

Անի Հակոբյան, տեղ.տեխն., 3-րդ կուրս

 

 

GarikՇնորհավորում եմ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կանանց միջազգային տոնի և միամսյակի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ մնաք գարնան նման անուշաբույր, մոգական ու առեղծվածային։ Լինեք ազգային արժեքների նվիրյալներ, երբեք չկորցնեք հայ կնոջ ազգային կերպարը։ Եղեք երջանիկ ու առողջ, հաջողակ ու հավատարիմ։

 


Գարիկ Հակոբյան, իրավ. 4-րդ կուրս

 

 

Arman1Շնորհավորում եմ մայրերին ևս մեկ անգամ մեծարելու օրը.մաղթում եմ երջանկություն և բարձր տրամադրություն,գարնան բուրավետ ծաղիկների պես լինեք միշտ քնքուշ, գեղեցիկ և հմայիչ, լինեք աստղերի պես պայծառ, արևի պես ջերմ ու հավերժ երիտասարդ: Թող ձեր հոգում գարնանային ժպիտներ լինեն:

Հայրապետյան Արման իրավ. 4-րդ

 

45290530 190503248534999 4253272895951732736 nՍրտանց շնորհավորում եմ աշխարհի բոլոր կանանց` տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ միայն ու միայն բարին, հավերժական գեղեցկություն ,անչափ սեր, եղե՛ք միշտ սիրված ու գնահատված շրջապատի կողմից:

 

Շնորհավոր մարտի 8, մա՛մ, ուզում եմ, որ արագ ապաքինվես, և քո գեղեցիկ աչքերի փայլը անպակաս լինի իմ կյանքից….                                          

 

                                   Բաղդասարյան Կարինե,                                                                  ֆիզիկա, 3-րդ կուրս

VitaliDear women! May you stay amazingly attractive, healthy and wealthy forever and ever! This day is devoted to you for your Grace, Beauty, Charm and Intelligence. Feel special, unique and on the top of the world!!! Women are always a source of inspiration for the family and the society. Happy Women's day to you!

Վիտալի Պետրոսյան, թարգմ.գործ 2-րդ կուրս

 

       Պատրաստեց Աննա Ահարոնյանը, լրագրություն 3-րդ կուրս