ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆԸ

11.03

2019

IMG 8961 IMG 8979

IMG 8956 IMG 9066

Մարտի 11-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է ուսանողական գիտաժողով` նվիրված արցախյան հիմնահարցին ու պետականության հռչակմանը: Ներկա էին պրոռեկտորներ, պատմության ամբիոնի դասախոսներ:

Արմինե Խաչատրյանը, ողջունելով գիտաժողովի ներկաներին, նշել է, որ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովի նպատակն է քննարկել արցախյան հիմնախնդիրը պատմական, իրավական և քաղաքական ասպեկտներով և նշել է, որ այս գիտաժողովը հետագա քննարկման առաջին փուլն է:

Գիտաժողովին մասնակցում էին պատմության և իրավագիտության մասնագիտություններով սովորող ուսանողնեը, որոնք իրենց ելույթներում ներկայացրել են արցախյան հիմնախնդրի աշխարհաքաղաքական գործոնները, կամավորական ջոկատների դերը արցախյան շարժման գործընթացում` անդրադառնալով նաև ԼՂԻՄ-ի տարածքային կորուստներին և պայքարին Ադրբեջանի կազմից դուրս գալու նպատակով:

Գիտաժողովի վերջում պրոռեկտորները և դասախոսները, կարևորելով գիտաժողովի անցկացումը, քննարկել են ելույթները: