ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

14.03

2019

IMG 9497 IMG 9582

IMG 9484  IMG 9495

 ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Արևիկ Ալեքսանյանի նախաձեռնությամբ «Հանրային ֆինանսներ» դասընթացի շրջանակներում կազմակերպվել են գիտաճանաչողական ընթերցումներ` «ԱՀ ֆինանսական համակարգ»-ը թեմայով:

Ֆինանսներ մասնագիտության առաջին կուրսի ուսանողները իրենց ելույթներում ներկայացրել են ԱՀ պետական և համայնքների բյուջեների կառուցվածքը, 10 տարվա կտրվածքով ուսումնասիրել  դինամիկան, պետական բյուջեի ելքերը, դեֆիցիտը:

«Գիտաճանաչողական ընթերցումների նպատակն այն էր, որ ուսանողները հենց առաջին կուրսից կարողանան իրենց ստացած գիտելիքները մշակել, հետաքրքիր ուսումնասիրություններ կատարել»,- ասել է Արևիկ Ալեքսանյանը` հավելելով, որ ուսանողները իրենց ուսումնասիրություններում հատկապես ուշադրություն են դարձրել ՀՀ-ից ստացած միջպետական վարկին:

Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը ողջունել է առաջին կուրսի ուսանողների կողմից նման միջոցառումների անցկացումը, գնահատել նրանց կատարած ուսումնասիրությունները և վերլուծությունները: Նա նաև նշել է, որ այսպիսի միջոցառումների արդյունքում ուսանողները ոչ միայն կկարողանան կատարել վերլուծություններ, այլև` վեր հանել առկա հիմնախնդիրները, և, ուսումնասիրելով այլ երկրների ցուցանիշները, կատարել համապատասխան առաջարկություններ այդ հիմնախնդիրների լուծման համար:

IMG 9487  IMG 9547

 IMG 9579 IMG 9572

 

 

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ