ԻՏԱԼԱՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԳՐՈՂ ԱՆՏՈՆԻԱ ԱՐՍԼԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ «ՄՇՈ ԳԻՐՔԸ» ՎԵՊԸ

15.03

2019

53739876 819810408355440 4547773864226062336 n 54353405 819810491688765 38965910404333568 n

53727187 819810368355444 3701636942950039552 n 53677032 819810285022119 5775565560859328512 n

Մարտի 14-ին Ստեփանակերտում իտալահայ անվանի գրող, Պադովայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Արսլանը ներկայացրել է իր «Մշո գիրքը» վեպը: Ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, մշակույթի ոլորտի պատասխանատուներ, համալսարանի դասախոսներ, ուսանողներ:

Անտոնիա Արսլանին ուղեկցում էր Նյու Յորքի Մանհեթթենվիլ քոլեջի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության պրոֆեսոր Շըվոն Նեշ-Մարշալը: «Մշո գիրքը» վեպը Հայոց ցեղասպանությանը նվիրված Անտոնիա Արսլանի երրորդ ստեղծագործությունն է: Այն գեղարվեստական երանգավորմամբ «Մշո ճառընտիրը» ձեռագիր մատյանի փրկության, տարագիր գերդաստանների պատմության մասին է և անդրադառնում է մշակութային ցեղասպանությանը: Վեպն իտալերենից թարգմանել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոնա Հարությունյանը:

Անտոնիա Արսլանն իտալերեն իր ընթերցմամբ ներկաների ուշադրությանն է ներկայացրել գրքի բնագրային տարբերակի ուշագրավ հատվածներից: Նույնը հնչել է նաև հայերեն՝ թարգմանված տարբերակից: Հեղինակը պատմել է նաև գրքի ստեղծման գաղափարի, մտահղացման մասին: Ներկաները բարձր են գնահատել նրա ավանդն ու գրական գործունեությունը, հատկապես Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրությանը ներկայացնելու գործում: