Արցախի պետական համալսարան

56508645 2387060514850033 8863360202997497856 n 56770511 899031530443491 4663164585904177152 n

Մեկնարկել է EPS-ին (European Physical Society) կից ստեղծված «Artsakh Young Minds» թիմի կազմակերպած համաարցախյան խաղ-մրցույթը ֆիզիկայից՝ բրեյն-ռինգի ձևաչափով, որի կազմակերպմանը մասնակցում են նաև ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի մի շարք ուսանողներ, ովքեր հանդիսանում են նաև «Artsakh Young Minds» թիմի կամավորներ: Այն անց է կացվել Ասկերանի շրջանի 10 թիմերի և Շուշիի շրջանի 2 թիմերի միջև, որոնցից մեկական հաղթող թիմեր անց են կացել եզրափակիչ փուլ:

 Մրցույթը կանցկացվի նաև Արցախի մյուս շրջանների դպրոցների և Ստեփանակերտի դպրոցների միջև:56611658 335864577279897 6808464131365011456 n

Շրջանային փուլերի բոլոր հաղթող թիմերը վերջում կհանդիպեն եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա Ստեփանակերտում:

Մրցույթի ընթացքում հնչում են հետաքրքրաշարժ, տրամաբանակ հարցեր ֆիզիկա առարկայից, և այն նպատակ ունի բարձրացնել հետաքրքրվածությունը ֆիզիկա առարկայի նկատմամբ:

Կարինե Բաղդասարյան, ֆիզիկա, 3-րդ կուրս