ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

16.04

2019

IMG 5614 IMG 5658

IMG 5625 IMG 5643

Ապրիլի 15-ից ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում մեկնարկել են հոգեբանական դասընթացներ, որը վարում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխդեկան, սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Անահիտ Սահակյանը: Դասընթացը նախատեսված է ինչպես ուսանողների, այնպես էլ ոլորտի հոգեբանների, հատուկ և սոցիալական մանկավարժների, հոգեբանությամբ հետաքրքրվող անձանց համար:

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ համալսարանը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը, որի շրջանակում հրավիրվում են հայաստանյան առաջատար բուհերի մասնագետներ` դասախոսություններ անցկացնելու և պրակտիկ գիտելիքներ ձևավորելու համար:

Անահիտ Սահակյանը հանդես է եկել «Սթրեսի կառավարումը» թեմայով` ուսանողներին ներկայացնելով սթրեսի նշանակությունը, լարվածությունը հաղթահարելու համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:

«Մեր օրգանիզմը միայն ֆիզիկական գոյությունը չէ, այն նաև պարունակում է հոգեկան առողջությունը, որը առողջ պահելու համար անհրաժեշտ է պարբերաբար «սնվել» պոզիտիվ, դրական էմոցիաներով»,- ասել է նա:

Վերջում ուսանողների հետ անցկացրել է սթրեսի կանխարգելման համար ռելաքսացիոն վարժություններ:

Դասընթացները կտևեն մինչև ապրիլի 19-ը: