ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն և կառավարում ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Շուշանիկ Ասրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտական սեմինար` ներդրումների մակրոտնտեսական ասպեկտը թեմայով:
Սեմինարի ընթացքում ուսանողներն իրենց ելույթներում անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են ներդրումային համակարգի համաշխարհային փորձը, ներդրումների օրենսդրական կարգավորումը ԱՀ-ում, ներդրումների միկրոտնտեսական և մակրոտնտեսական աղբյուրները, ներդրումների և մակրոտնտեսական ցուցանիշների միջև կապը, ներդրումների սոցիալ-տնտեսական դերը ԱՀ-ում, ազգային տնտեսության անվտանգության վրա ներդրումների ունեցած ազդեցությունը:
Սեմինարին մասնակից ուսանողները կարևորել են նման ձևաչափով գիտելիքներ ստանալու նշանակությունը, իսկ ներկաները գոհունակություն են հայտնել ուսանողների կատարած աշխատանքից, աշխատանքների ինքնուրույնությունից, ցուցաբերած վերլուծական մտածողությունից: