Արցախի պետական համալսարան

IMG 8434 IMG 8399

IMG 8384 IMG 8423

Ապրիլի 30-ին տնտեսագիտության ֆակուլտետը նախաձեռնել էր ինտելեկտուալ խաղ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին:

Հաշվապահական հաշվառում և տնտեսագիտության տեսություն բաժինների երրորդ կուրսի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված խաղին մասնակցում էր ֆակուլտետի ուսանողներից կազմված հինգ թիմ:

Մրցութային երեք փուլերի ընթացքում պատասխանելով տրամաբանական ավելի քան երեսուն հարցի` մասնակիցները ոչ միայն ցույց են տվել ինտելեկտուալ պատրաստվածության մակարդակը, այլև միաժամանակ ձեռք բերել նոր գիտելիքներ:

Ֆակուլտետի ղեկավարությունից կազմված ժյուրիի կողմից միավորների ամփոփման արդյունքում հաղթող է ճանաչվել ֆինանսներ մասնագիտության առաջին և չորրորդ կուրսի ուսանողների հավաքական «Նժդեհ» թիմը, որը ֆակուլտետի դեկանի կողմից խրախուսվել է պատվոգրով: