Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկոչենք վայրագ:
Հովհաննես Շիրազ
Եռատոն, որի մեջ խտացված է մեր ժողովրդի սխրանքն ու պատիվը: Հայ ժողվրդի համար մայիսը դարձել է հարության, հարստության
ու հաղթանակների ամիս: Արդեն 20 տարի է, ինչ հայ ժողովուրդը մայիսի 9-ը դիմավորում է ոչ միայն որպես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր, այլ մեծ շուքով նշում է Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձերը:
Մայիսի 4-ին գրականության ամբիոնի աշխատակից Սվետլանա Ավանեսյանը և Հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի ուսանողները կազմակերպեցին երեկո` նվիրված մայիսյան եռատոնին: Երեկոյի ընդացքում հնչում էին հայրենասիրական բանաստեղծություններ, հնչում երգեր: Երեկոյի վերջում գրականության ամբիոնի վարիչ Անահիտ Աթայանը շնորհակալություն հայտնեց երեկոյի կազմակերպման համար: