ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԵՆ ՀՂՈՒՄ ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

08.05

2019

1 f3ccd 1399283061

Գոյապայքարի ելած հայության համար մայիսը հաղթանակների ամիս է. անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների: Մայիսյան օրերին աշխարհի հայերը հիշում և նշում են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումը և ԱՀ պաշտպանության բանակի ստեղծումը։ Եռատոնի խորհուրդը կարևորում և շնորհավորանքի խոսք են հղում ԱրՊՀ ուսանողները.

Elina9Եռատոնը շատ մեծ խորհուրդ ունի ինձ համար։ Դա մեր պատմությունն է, դա անխոս վկայություն է մեր հզորության և մեր անպարտելիության։ Ես պարզապես չափազանց հպարտ եմ և երջանիկ, որ ապրում եմ նաև իմ հայրիկի ջանքերով ազատագրված բարձրիկ Շուշիում։   Էլինա Հակոբյան

Marianna9●Տոն,որը ևս մեկ անգամ աշխարհին հայտարարում է հայի հաղթանակների մասին, որն ասելիք ունի ու նորից հիշեցնում է չմոռացվածը. «Պատմություն ունենք,որ պահելն ու պաշտպանելը մեր այժմյա պարտքն է»։   Մարիաննա Բաղունց

Nane9●Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի միասնության, կամքի ուժի և ոգու արտահայտության խորհրդանիշն է։ Ինձ համար այն առանձնահատուկ խորհուրդ ունի, որովհետև փաստում է մեր լինելիությունը, արժանապատվությունն ու ապագայի անշրջելիությունը։ Այն հպարտության ու նպատակասլաց գործունեության անսպառ աղբյուր է յուրաքանչյուր հայ մարդու համար։   Նանե Հարությունյան

Lilit9● Մայիսի 9-ը ազատություն, նոր շունչ ու երանգներ տվեց հային՝ ապրելու, արարելու և պայքարելու համար: Այն մեր պատմության փառավոր էջերից մեկն է, մեր հաղթանակի և միասնության օրը: Շնորհավորում եմ հաղթանակած հայ ժողովրդին և մաղթում անսպառ եռանդ, աննկուն կամք, անընկճելի ոգի ու քաջություն՝ պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները, զարգացնելու ու հզորացնելու այն։ Լիլիթ Մարգարյան

Liana9Իսկ ինձ համար մայիսի 9-ը լուսավոր ապագայի կերտման, խաղաղ ապրելու և արարելու, ինքնության և հարատևության համար պայքարող մի հպարտ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշ է: Որպես արցախցի` հպարտ եմ ու երջանիկ Շուշիի հաղթանակով, այն հայոց վերածննդի սկիզբն է, սեփական ուժերին հավատալու և հզոր Հայաստան ստեղծելու ճանապարհին կարևորագույն ռազմավարական և հոգեբանական հաղթանակ:

Շնորհավորում եմ բոլորիս եռատոնը:

Լիանա Առուստամյան, լրագրություն 2-րդ կուրս

Обновлено 09.05.2019 09:15