Արցախի պետական համալսարան

IMG 0009 IMG 9987

IMG 0058  IMG 0174

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ սովորող ուսանողները գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ մայիսյան տոների առթիվ միջոցառում են կազմակերպել, որը մեկնարկել է ԱրՊՀ զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով:

Միջոցառման ընթացքում ուսանողները դրվագներ են ներկայացրել մայիսյան եռատոնի պատմությունից, ասմունքել, հանդես եկել պարային, երաժշտական կատարումներով:

Ողջունելով ներկաներին և կարևորելով մայիսյան հաղթանակների դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ` Զինաիդա Բալայանը նշել է, որ բոլոր հաղթանակները կերտվել են տղաների խիզախության, արիության և հայրենիքին հավատարմության շնորհիվ:

Անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմի մասնակից արցախցիների հերոսական սխրանքին` Զինաիդա Բալայանը ընդգծել է, որ հայ ժողովուրդը իր առյուծի բաժինն է ունեցել հաղթանակի կերտման գործում: Արցախյան ազատամարտի հաղթանակներում իրենց մեծ ներդրումն են ունեցել նաև ԱրՊՀ ուսանողները: