Արցախի պետական համալսարան

IMG 0350 IMG 0317

IMG 0601207 IMG 0398

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրը եւ Շուշիի ազատագրման տարեդարձը:

Այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում տոնական տրամադրություն է տիրում: Եռատոնի առթիվ նախատեսված են մի շարք տոնական միջոցառումներ: Վաղ առավոտից հազարավոր քաղաքացիներ երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախյան ազատամարտի, Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Երթին մասնակցել և զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ են խոնարհել նաև ԱրՊՀ ուսանողներն ու դասախոսական կազմը՝ ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: