ԱրՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

10.05

2019

There are no translations available.

IMG 9920 IMG 9940

IMG 9959 IMG 9955

Տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Շուշանիկ Ասրյանի նախաձեռնությամբ գիտական ընթերցումների ձևաչափով ամփոփվել են կառավարում մասնագիտության առաջին կուրսի մագիստրանտների ինքնուրույն աշխատանքները, որոնք վերաբերում են ԱՀ տնտեսական անվտանգության հիմնախնդիրներին:

Տնտեսական անվտանգությունն ազգային տնտեսության կայուն վիճակ է, որն ապահովում է հասարակական պահանջմունքների արդյունավետ բավարարում, տեխնիկատնտեսական անկախություն , ներքին և արտաքին սպառնալիքների և ազդեցությունների հանդեպ երկրի անխոցելիությունը և պետության մարտավարական նպատակների և դրանց համապատասխան ներքին ու արտաքին սպառնալիքների և ազդեցությունների փոփոխություններից անկախ ներքին և արտաքին շուկաներում երկրի տնտեսական շահերի պաշտպանությանը. Ասվածի կարևորության հիմնավորմամբ է, որ ընթերցումների մասնակիցները ներկայացրել են տնտեսական անվտանգության տեսական դրույթները՝ բովանդակություն և գնահատման մեթոդաբանություն, ապա Արցախի Հանրապետության օրինակով գնահատել մեր հանրապետության տնտեսական և պարենային անվտանգությունը՝ ըստ երկրի տնտեսական կայունության մարտավարական և ռազմավարական չափիչների:

Դառնալով երկրի տնտեսական կայունության վերաբերյալ մարտավարական և ռազմավարական չափիչներին` Շ. Ասրյանը նկատում է. «2017 թվականի տվյալներով կարող ենք   ասել, որ ԱՀ-ն պարենային տեսակետից ապահով երկիր է, քանի որ ներմուծվող ապրանքների տեսակարար կշռի մեջ պարենային ապրանքները կազմում են ողջ ներմուծման 23,8%: Սա այն դեպքում, երբ գլազևյան սանդղակում այն չպետք է գերազանցի 25%, որպեսզի երկիրը համարվի պարենային ապահովվածությամբ բնորոշվող երկիր»։

 
QUESTION ANSWER