Արցախի պետական համալսարան

60624191 855807914755689 6941671116121309184 n 60191058 855808001422347 7923972966130384896 n

60173886 855808124755668 454780940078546944 n 60087802 855808234755657 734861860599234560 n

Շարունակվում են Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումները։ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում բնագիտական ֆակուլտետի ՈւԽ նախաձեռնությամբ տեղի է ունեցել տոնական համերգ, որին ներկա էին ֆակուլտետի ուսանողությունը, ղեկավարությունը։

Համերգին հնչել են հայրենասիրական կատարումներ, երգ, պար, ասմունք։ Ուշագրավ էր, որ միջոցառմանը բացի ուսանողներից, մասնակցում էին նաև աշակերտներ, զինվորներ։

Խոսելով միջոցառման խորհրդի ու նպատակի մասին՝ միջոցառման նախաձեռնող, բնագիտական ՖՈւԽ նախագահ Էդիտա Առստամյանը նշել է, որ հայրենասիրական միջոցառումները կոփում են մատաղ սերնդին՝ սերմանելով հայրենասիրություն, ազատասիրություն և մեր հողը թշնամուն երբեք չտալու պարտավորություն: Աշակերտ-ուսանող-զինվոր եռամիասնությունը ասելիք ունի. լինել համախմբված, կուռ, զգոն ու խիզախ:

Միջոցառումը կարևորել և ուսանողներին եռատոնի առթիվ շնորհավորել է նաև ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը։